Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսաստանի հետ լարվածությունը Թուրքիայի համար առիթ է ճնշելու պոլսահայությանը». Սարգիս Հացպանյան

Փետրվար 09,2016 19:33

«Թուրքիան շահարկում է Ռուսաստանի հետ հարաբերությունների լարվածությունը՝ պոլսահայերի վրա ճնշումներ գործադրելու համար», փետրվարի 9-ին տված ասուլիսում հայտնեց տարածաշրջանային հարցերով պոլսահայ փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը:

«Հայերի և թուրքերի միջև եղած դարավոր հակամարտությունից և կրոնական տարբերությունից զատ, հայերը Թուրքիայում միշտ էլ համարվել են ռուսամետ ժողովուրդ, որը կարող է վտանգ ներկայացնել երկրի համար: Պոլսահայ հասարակության նույնիսկ ակտիվ շերտն այսօր վախենում է արտահայտվելուց կամ որևէ պահանջ ներկայացնելուց, քանի որ Էրդողանը չի կորցնի հայերին «ռուսների լրտեսներ» պիտակով կնքելու և նրանց նկատմամբ բռնաճնշումները մեծացնելու, իրավունքները սահմանափակելու հնարավորությունը», բացատրեց վերլուծաբանը:

Պոլսահայ համայնքի նկատմամբ կիրառվող ճնշումների մասին խոսելիս Հացպանյանը, օրինակ բերեց Թուրքիայում հայկական թաղամասերից մեկում արված հանցագործությունները: Ապօրինի ներխուժել էին Դեմիրճյան ընտանիքի տուն, կապել ծերունի ամուսիններին, տնից գողություն արել և հեռացել: Ամուսիններին այդ վիճակում գտել են դեպքից միայն 3 օր անց: Կնոջը կարողացել են բժշկական օգնություն ցույց տալ և փրկել, իսկ ամուսինը մահացել էր:

«Սարսափելին այն է, որ պոլսահայ համայնքի պատրիարքարանը՝ այժմ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի գլխավորությամբ, ոչ մի արձագանք չի տալիս նման դեպքերին, իսկ տուժողներին նույնիսկ պարզ հոգևոր աջակցություն չի ցուցաբերում: Վախեցած ու հուսահատված հայերն էլ լքում են Թուրքիան, ինչն էլ ձեռնտու է Էրդողանին: Որքան քիչ հայ Թուրքիայում, այնքան լավ նրա համար», մտահոգվում է փորձագետը:

Շուշան ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    լուրջ եւ իսկական հարցում՝
    կարելի՞ է, հաճիք, որ տարրականօրէն պարզաբանէք թէ ի՞նչ հիման վրայ այս անհատը տիրացած է «փորձագետ»ի տիտղոսին

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29