Դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ժամանակ ընտրակեղծիք կատարած Գոռ Թումանյանն այսօր դատարան վճռով տուգանվեց 600 հազար դրամ:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Թումանյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 153 հոդվածով: Ըստ մեղադրանքի՝ Գոռ Թումանյանը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ հանդիսանալով ԿԸՀ կողմից Երեւան քաղաքի Երվանդ Քոչար փողոցի 12/1 հասցեում տեղակայված թիվ 10/15 ընտրատեղամասում որպես հանձնաժողովի անդամ, իր լիազորությունների իրականացման ընթացքում գրանցամատյանում մի քանի անձանց անվան դիմաց կեղծ՝ գոյություն չունեցող անձնագրային տվյալներ լրացնելով՝ քվեարկել է նրանց փոխարեն:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ