Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյանը՝ Բագրատյանի հրավերի մասին. «Չենք համագործակցի այն ուժերի հետ, ովքեր կողմնակից են ԵՏՄ-ին»

Փետրվար 09,2016 18:22

Փետրվարի 9-ին «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը հայտարարեց ընդդիմադիր դաշտում կոալիցիա ստեղծելու մտադրության մասին: Նա ասաց, որ քաղաքական ուժերին, մասնավորապես՝ «Ազատ դեմոկրատներ», ՀԱԿ, «Ժառանգություն», «Նոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», ՀՀՇ, «Հանրապետություն», հրավիրում է միավորվելու եւ պառլամենտական ընտրություններում հաղթելու:

Այս առնչությամբ Aravot.am-ը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ դիրքորոշում ունեն իրենք՝ այդ առաջարկի հետ կապված եւ տեսնո՞ւմ է համագործակցության հնարավորություն: Արամ Սարգսյանը պատասխանեց, որ Հրանտ Բագրատյանի առաջարկությունն իրենք չեն ստացել. «Մեզ առաջարկություն չի արվել, մեզ մոտ դա չի քննարկվել: Բայց ընդհանրապես մենք մեր տեսակետը հստակ ասել ենք՝ մենք կողմնակից ենք գաղափարական դաշինքների եւ միայն այդ ուղղության վրա կարող ենք համագործակցել: Այնպես չի, որ ողջ ընդդիմադիր դաշտի հետ, ինչ է, թե ընդդիմադիր են, հակված ենք համագործակցել»:

Մենք ճշտեցինք՝ այսինքն, կլինի կոնկրետ ծրագիր՝ կհամագործակցե՞ք՝ Արամ Սարգսյանը պատասխանեց. «Եթե այն մոտեցումները, այն գաղափարախոսությունը, ինչ մենք կիսում ենք, իսկ մենք համարում ենք, որ Եվրասիական միությունում ՀՀ-ի ջատագովների հետ չենք կարող համագործակցել, այսինքն, մենք դեմ ենք եւ չենք համագործակցի այն ուժերի հետ, ովքեր կողմնակից են ԵՏՄ-ին, եւ չենք համագործակցի այն ուժերի հետ, ովքեր Մարտի 1-ից հետո իշխանության մաս են կազմել, կոալիցիա են կազմել: Մնացած բոլորի հետ պատրաստ ենք համագործակցության, եթե ընդհանուր ծրագիր լինի: Ձեր թվարկած ուժերի մեջ կան ուժեր, որոնք այդ ենթատեքստի մեջ չեն տեղավորվում: Իսկ կոնկրետ Հրանտ Բագրատյանի առումով  որեւէ առաջարկ չի եղել, չենք քննարկել, պատասխան չունեմ: Նման հարցերը քննարկվում են կուսակցության վարչությունում»:

Բագրատյանի հրավերի հետ կապված մյուս քաղաքական ուժերի դիրքորոշման մասին կարդացեք «Առավոտի» վաղվա համարում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maga says:

    Ախր, մարդ պետք է այնպես գործի, որ հանրությանը իր վրա չծիծաղեցնի: Դավալուն՝ ո՜ւր, արեւմտամետությունն ուր:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29