Տավուշի մարզի Պտղավան գյուղում բնակվող, «Հայկական միրգ» ընկերության Տավուշի մարզի գյուղատնտես Սպարտակ Զաքարյանին հարցրինք Դեբեդի հովտում, Տավուշի մարզի ամենացածրադիր տեղանքում պտղատու այգիների ծաղկելու եւ ծաղիկների ցրտահարվելու հնարավորության մասին:
Նա ասաց, որ մի քանի օր Բագրատաշենի տարածաշրջանում 18 աստիճան տաքություն էր, եւ հնարավոր է , որ ինչ-որ ծառի որեւէ ճյուղին մի քանի ծաղիկ բացվել է: Սակայն, ընդհանուր առմամբ պտղատու ծառերը չեն ծաղկել:
Նշենք, որ «Հայկական միրգ» ընկերությունը, նաեւ Սպարտակ Զաքարյանը Դեբեդի հովտում ունեն սալորի, դեղձի, ծիրանի, նեկտարինի եւ այլ այգիներ :
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ