Լրահոս
Օրվա լրահոսը

Սերոբ Խաչատրյան. «Մեր ուսուցիչներին հավաքարարությունն էր պակաս»

Փետրվար 09,2016 17:51

Aravot.am-ը կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ, օրինակ Ճապոնիայի դպրոցներում հավաքարարներ չկան, եւ երեխաները ուսուցիչների հետ մաքրում, բարեկարգում են դպրոցի տարածքը, դա կգործե՞ր արդյոք Հայաստանում

«Մեր ուսուցիչներին միայն հավաքարարությունն էր պակաս»,- ժպտաց կրթության փորձագետը:

Ապա նշեց. «Ես գիտեմ, որ Հայաստանում կան շատ դպրոցներ, հատկապես մարզերում ու գյուղերում, որտեղ դասարանների մաքրությունը դրված է աշակերտների վրա: Հավաքարարները մաքրում են միայն զուգարանները եւ միջանցքները, իսկ դասարանները մաքրելու համար աշակերտների համար սահմանված է հերթապահություն: Որոշ դպրոցներ այդ ավանդույթը պահպանել են…

Ընդհանրապես մենք տարբեր երկրներում տարբեր բաներ ենք տեսնում ու ոգեւորվում, բայց շատ խորամանկ ձեւով ենք ցանկացած ռեֆորմ բերում Հայաստան: Հաճախ բերում ենք ռեֆորմի այն մասերը, որոնք մեզանից լրացուցիչ ծախս չեն պահանջում»:

Նա մի օրինակ բերեց. «Օրինակ, վերցնենք թեկուզ ներառական կրթությունը: Այո, ռեֆորմը կարեւոր է, բայց արդյոք մենք պատրա՞ստ ենք համընդհանուր ներառականության համար անհրաժեշտ ներդրումներն անել: Դրա համար պետք է ցանկացած առումով զգույշ լինել, թե չէ դրսից բերում ենք ձեռնտու բաները, բայց որպեսզի դա աշխատի, դրա համար պետք է նաեւ ներդրում անել, իսկ եթե համապատասխան ներդրում չի արվում, գաղափարը իրականություն չի կարող դառնալ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29