Փետրվարի 8-ին, ժամը 01.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում է ստացվել, որ ձախ ուսի շրջանում կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 1972 թ. ծնված Վարազդատ Հ.-ն, որը հրաժարվել է հաղորդում տալուց:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում, տանը, վիճաբանության ժամանակ, Վարազդատ Հ.-ի եղբայրը` 1975 թ. ծնված Սեյրան Ա.-ն, դանակով հարվածել է Վարազդատ Հ.-ի ուսին:
Ժամը 02.30-ին Սեյրան Ա.-ն ներկայացել է բաժին և տվել բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն