Միանշանակ է, որ Գյումրին հնարավոր չէ դուրս բերել հոգեբանական ծանր և ճնշող մթնոլորտից, քանի դեռ քաղաքը չի ազատվել կիսախարխուլ տնակներից, որոնցից մոտ 1000-ը նույնիսկ բնակելի չեն:
«Շիրակ կենտրոնը» շարունակում է «Միասին կարող ենք Գյումրին օր առաջ ազատել վագոն-տնակներից» ծրագրի շրջանակներում ձեռք բերել և քանդել վաղուց շարքից դուրս եկած և բնակության համար ամբողջովին ոչ պիտանի դարձած վագոն-տնակները: Նախորդ մեկ ամսվա ընթացքում արդեն երրորդ այդպիսի կառույցը քանդվեց, տարածքը մաքրվեց շինաղբից իսկ քանդոցքից առաջացած փայտն էլ որպես վառելափայտ բաժանվեց անօթևան ընտանիքներին:
«Շիրակ կենտրոն»