Լրահոս
Օրվա լրահոսը

«1 տարի հետո չի լինելու». Սեյրան Օհանյանը՝ ժամկետից ավելի ծառայելու մասին

Փետրվար 09,2016 16:20

«Դեպքերը շատ չեն, 1 ամսից ավելի չի կարող զինվորը ծառայել, եթե ժամկետը լրացել է»,- փետրվարի 9-ին Երեւանի պետական համալսարանում  համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների եւ ուսանողների հետ հանդիպման ընթացքում ասաց Սեյրան Օհանյանը:

Նա պարզաբանեց, որ դա կապված է զինված ուժերի մարտունակության ապահովման հետ, եւ նախարարությունը չի կարող հաշվառել, թե զինվորները ինչ կրթություն ունեն, երբ են զորակոչվել եւ ինչ պատասխանատու պաշտոն ունեն. պետք է նոր զորակոչ, որպեսզի զորակոչի ընթացքում տվյալ պաշտոնները համալրվեն. «Գտնում եմ, որ 1 տարի հետո չի լինելու, որովհետեւ մենք կհասնենք զորակոչի իրականացման ժամկետների լիարժեք հստակեցմանը, այդ ժամանակահատվածում կորոշենք բոլոր խնդիրները:

Ինչ վերաբերվում է այդ խնդրի առկայությանը, ապա ես անպայման այդ փաստաթղթի հիման վրա կրթության եւ գիտության նախարարի հետ կքննարկեմ եւ համապատասխան որոշում կընդունենք:

Ասեմ, որ վերջին տարիների ընթացքում կրթության  եւ գիտության նախարարը իր ամբողջ համակարգով բավականին աջակցել է մեր բոլոր խնդիրներին՝ թե՛ համալրման, թե՛ նաեւ զինվորական ծառայությունից հետո, մանավանդ, առաջին գծում ծառայություն իրականացնող զինծառայողների համար պայմաններ ստեղծել՝ իրենց ուսումը արտոնյալ ձեւով շարունակելու համար»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29