Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դպրոցներում կիրականացվեն համացանցից ապահով օգտվելու ծրագրեր (Տեսանյութ)

Փետրվար 09,2016 16:09

Աշխարհի 100 երկրներում այսօր նշվում է ապահով համացանցի միջազգային օրը: Հայաստանն այդ երկրներին միանում է «Ապահով համացանց» 3-ամսյա ծրագրով, որը մեկնարկում է այսօրվանից: Այս մասին «Նոյան Տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում հայտնեց «Ապահով համացանց» ծրագրի համակարգող Նարինե Խաչատրյանը:

Նախագծի շրջանակում կրթական հաստատություններում կիրականացվեն համացանցից ապահով օգտվելու ծրագրեր, որոնց կմասնակցի մոտ 5000 աշակերտ. «Բաց դասերի միջոցով նրանք կստանան ուսումնական նյութեր եւ գիտելիքներ: Կկազմակերպվեն նաեւ ծնողական ժողովներ՝ համացանցից ապահով օգտվելու գիտելիքները նաեւ ծնողներին փոխանցելու համար: Ծրագրի կարգախոսն է՝ «Միասին ստեղծենք ավելի ապահով համացանց»: Մենք, հավատարիմ մնալով այս կարգախոսին, շեշտը դնում ենք կրթական բաղադրիչի վրա: Նախատեսում ենք ստեղծել նաեւ կրթական նոր պորտալներ: Երեւանի եւ մարզերի 100 ուսուցիչներ կմասնակցեն դասընթացների եւ կսովորեն՝ ինչպես ստեղծել ու տարածել կրթական նյութեր»,-տեղեկացրեց Նարինե Խաչատրյանը:

Ամփոփելով ծրագրի միջազգային փորձը՝ նա ասաց. «Կարելի է եզրակացնել, որ տեղեկատվական տեխնոլոգիաներին տիրապետող երեխաներն ավելի հեշտ են հաղթահարում համացանցում ի հայտ եկած ռիսկերը: Նրանք հեշտ են դիմակայում համացանցի բացասական ազդեցությանը»:

Կարեւորելով ծրագրի մեկնարկը՝ «Ինտերնետ կառավարման» խորհրդի քարտուղար Գրիգորի Սաղյանը նշեց, որ պետք է տեխնիկական մասնագետներ կրթել, որոնք համակարգիչները զերծ կպահեն տարատեսակ վիրուսներից եւ վտանգներից. «Պետք է տարանջատել, թե վիրտուալ տիրույթում ինչ է իրենից ներկայացնում հանցագործությունը եւ ինչպես պետք է դիմել համապատասխան իրավական մարմիններին: Այս հարցում առանձին տեղ է զբաղեցնում անձնական տվյալների պաշտպանությունը: Դրանք կարող են օգտագործվել հանցագործ նպատակներով, թեեւ պետությունն այսօր օրենքով երաշխավորում է անձնական տվյալների պաշտպանությունը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29