Լրահոս
Օրվա լրահոսը

Fitch-ը կվերանայի Ադրբեջանի վարկային վարկանիշը. Haqqin.az

Փետրվար 09,2016 15:28

Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը պատրաստվում է փետրվարի 26-ին վերանայել Ադրբեջանի վարկային վարկանիշը: Այս մասին հաղորդում է haqqin.az-ը՝ վկայակոչելով Sberbank Investment Research -ի վերլուծաբաններին:

«Հունվարի 29-ին S&P-ն իջեցրեց Ադրբեջանի վարկային վարկանիշը մեկ աստիճանով՝ դարձնելով BB+: Փետրվարի 5-ին Moody’s-ն Ադրբեջանի վարկային վարկանիշն իջեցրեց մեկ աստիճանով՝ մինչև Ba1, և այն տեղադրեց հետագա հնարավոր նվազեցման ցուցակում»,- նշում են վերլուծաբաններն իրենց զեկույցում:

Տվյալ որոշումը պայմանավորված է երկրի տնտեսության համար նավթի գների անկման պատճառով առաջացած ծանր հետևանքներով: Տարբեր վարկանիշային կազմակերպությունների կողմից վարկանիշի իջեցումը պայմանավորված է տնտեսության կտրուկ անկմամբ և բյուջեի ու վճարային հաշվեկշռի վրա ուժեղ ճնշումների հետ:

«Մենք ենթադրում ենք, որ այն նույնպես (Fitch-ը-խմբ.) կնվազեցնի Ադրբեջանի վարկանիշը: Չի բացառվում է, որ Fitch-ը դա կանի ավելի շուտ, քան նախատեսվում էր»,- ասվում է զեկույցում:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29