Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատյանը ընդդիմադիրների կոալիցիա է ստեղծում. «ՀՀԿ-ն 5 տոկոս չունի, ՀՅԴ-ի հետ միասին՝ ավելի քիչ» (Տեսանյութ)

Փետրվար 09,2016 13:41

«Հարցին՝ ո՞ւր ենք գնում այսպես՝ Հրանտ Բագրատյանը պատասխանեց. «Մենք կործանման ենք գնում: Դուք մեկ տարի հետո, իհարկե, բոլորդ ձայնը կտաք մեզ, եթե մեզ հաջողվի լայն կոալիցիա ստեղծել: Բայց ես չեմ տեսնում ձեւը, ոնց ենք ձայները պահելու»,-այսօր «Հայելի» ակումբում «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն այսպիսի հայտարարություն արեց՝ հրավիրելով քաղաքական ուժերին:
Հարցին՝ ո՞ւմ հետ եք կոալիցիա կազմելու՝ նա պատասխանեց. «Ես բոլոր ուժերին հրավիրել եմ, հիմա էլ եմ հրավիրում՝ «Ազատ դեմոկրատներ», ՀԱԿ, «Ժառանգություն», «Նոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», ՀՀՇ, Հանրապետություն: Եթե մեկին մոռացել եմ՝ հազար ներողություն: Եթե այս ուժերը միավորվեն՝ նրանք հաղթում են պառլամենտական ընտրություններում»:
Լրագրողները հուշեցին՝ ԲՀԿ՝ Հրանտ Բագրատյանը չներգրավեց ԲՀԿ-ն՝ ում ասելու էի՝ արդեն ասացի:

Հարցին՝ ՀՀԿ-ն էլ է կոալիցիա ստեղծել ՀՅԴ-ի հետ՝ ավելի ուժեղ, ո՞նց եք մրցակցելու՝ Հրանտ Բագրատյանը պատասխանեց. «Հանրապետակա՞ն: Հանրապետականը 5 տոկոս չունի»:

Երբ ճշտեցին՝ իսկ ՀՅԴ-ի հետ միասին՝ Բագրատյանը պատասխանեց. «Ավելի քիչ է դառնում»:

Պարոն Բագրատյանի խոսքերով՝ «Եթե այս հանրապետությունում դեռ կա մի մարդ, որը միշտ մտածում է այն, ինչ ասում է, էդ իմացեք ով է: Չեք կարող իմ քաղաքական գործունեության մեջ մի բան ասեք՝ ես սխալ եմ: Հրանտ Բագրատյանը նրանցից չի, որ ասի՝ ԵՏՄ-ն սխալ է ու մյուս օրը գնա այնտեղ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29