Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հոկտեմբերի 27-ի գործով քննությունը պետք է շարունակվի

Փետրվար 09,2016 13:34

2016 թվականի հունվարի 11-ին www.1in.am կայքում հրապարակվել է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ, Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Արամ Զավենի Սարգսյանի հարցազրույցը, որում վերջինս, մասնավորապես, նշում է. «….Ես ուզեցել եմ հասկանալ՝ որտեղից էր Հոկտեմբերի 27-ի արյունը՝ դրսի՞ց էր, թե՞ ներսից, որովհետև Սերժ Սարգսյանը ինձ խոստովանել է, որ դա կազմակերպված էր, որ մի օր պիտի ասի, թե այդ ով էր կազմակերպել: Թող ասի, ես սպասում եմ այդ պատասխանին»:

Սրանով Ա. Սարգսյանը հրապարակավ հայտարարել է որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը տիրապետում է արժեքավոր տեղեկատվության՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած հանցագործության վերաբերյալ: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ գործի բացահայտման համար հնարավոր բոլոր միջոցառումները չեն ձեռնարկվել, և կարիք կա հարցաքննելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2016 թվականի փետրվարի 9-ին էլեկտրոնային և փոստային առաքման եղանակներով գրություն է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանին, որով պահանջել է իրավական գնահատական տալ հրապարակված նյութում նշված տեղեկությանը, հարցաքննել Սերժ Սարգսյանին՝ հրապարակված տեղեկությունների վերաբերյալ, ինչպես նաև վերոնշյալ նյութում հրապարակված տեղեկությունների շրջանակներում հարցաքննել ՀՀ նախկին վարչապետ Արամ Զ. Սարգսյանին:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29