Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատյանն ուզում է դիմել Պուտինին, Նազարբաեւին ու Լուկաշենկոյին՝ Տիգրան Սարգսյանի հարցով (Տեսանյութ)

Փետրվար 09,2016 13:31

ԵՏՄ-ում չեմ տեսնում որեւէ հեռանկար՝ ապագա համագործակցության համար: Ես դա ասել եմ: Նաեւ ասել եմ՝ եթե որոշել եք ԵՏՄ գնաք, սա էլ ինչ-որ հնարավորություններ ստեղծում է, փորձեք օգտվել այդ հնարավորությունից: Բայց արդեն 2 տարի է՝ ԵՏՄ-ում ապրանքները հարկում են այնպես, ինչպես նախկինում: Ես ասել եմ այդ մասին, հիմա ձեզ Տատյանա Վալովայա՞ ն էր պետք, որ ասեր»,- այսօր «Հայելի» ակումբում այսպիսի գնահատական տվեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Նրա խոսքերով՝ կառավարությանն եմ մի քանի օր առաջ զգուշացրել՝ էս ի՞նչ եք անում: Ես ասում էի, որ ԵՏՄ-ն ավելի լավ շանս չի, քան ԵՄ-ն , բայց ավելի լավ է ընդհանրապես որեւէ տեղ չգնալ, ինչպես Ադրբեջանը:

Ինչ վերաբերում է ԵՏՄ-ում Տիգրան Սարգսյանի պաշտոնին՝ Հրանտ Բագրատյանի խոսքերով՝ «Չի կարելի նման պաշտոններ նշանակել կոռուպցիայի մեջ թաղված մեկին: Հայտնի է օֆշորի գործով, «Նաիրիտի» խնդրով, 300-400 մլն դոլար անհետացավ: Մարդ, որը հայտնի էր կոռուպցիոն հակվածությամբ, մարդ, որը նույնիսկ փորձում է նման սկանդալների մեջ ներքաշել իրեն նշանակողներին՝ նախագահին, հանկարծ ԵՏՄ են տանում: Մենք ամենայն հավանականությամբ կդիմենք Պուտինին էլ, Նազարբաեւին էլ, Լուկաշենկոյին էլ, կասենք՝ ի՞նչ է կատարվում, բա դուք ասում եք՝ կոռուպցիայի դեմ պայքարում եք: Ինձ զարմացնում են ՀՀ նախագահի մոտեցումները: Վերջին շրջանում նախագահը կապը իրականության հետ կորցրել է»:

Ըստ Հրանտ Բագրատյանի, մտնելով ԵՏՄ՝ երկրները պարտավոր են առեւտուր իրականացնել ոչ դոլարով: Մի օր անպայման միասնական արժույթի անցնելու են. «Ռուբլին ամենաշատը արժեզրկվել է ՀՀ-ում՝ դրամի նկատմամբ: Խելքներս էլ չի հերիքել, անընդհատ պարտք ենք արել: ԿԲ-ն անընդհատ պարտք է արել նույնիսկ Սահմանադրությունը ընդունելուց հետո, Սահմանադրությունն ասում է՝ ցանկացած արտաքին պարտք՝ ԱԺ համաձայնությամբ պետք է լինի: Այդ Սահմանադրությունը չի էլ անցել, բայց չանցնելուց հետո էլ իշխանությունները թքած ունեն այդ նորի վրա: Նոր Սահմանադրությունն ասում է՝ ցանկացած արտաքին պարտք բերեք պառլամենտ, իսկ ԿԲ-ն պարտք է վերցնում, ծախում է այդ դոլարը կամայականորեն, ի հեճուկս ներմուծողների»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29