Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյան. «Հայաստանը շահագրգռված է շարունակելու ԺՀՄԻԳ-ի հետ համագործակցությունը»

Փետրվար 09,2016 12:39

«ԺՀՄԻԳ-ն ընդհանրապես չի զբաղվում հանրաքվեների դիտարկմամբ, որովհետեւ ԵԱՀԿ անդամ երկրներն այդպիսի հանձնառություններ չեն ստանձնել: Չնայած դրան՝ Հայաստանը հրավիրեց ԺՀՄԻԳ-ին, որպեսզի հանրաքվեն անցկացվի հնարավորինս թափանցիկ եւ շատ դիտորդների ներկայությամբ»,- անդրադառնալով Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եզրակացությանը՝ լրագրողների հետ հանդիպմանն այս հայտարարությունն արեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նա նշեց, որ Հայաստանն ամբողջական ազատություն է տվել ԺՀՄԻԳ-ին թե դիտորդների քանակի առումով, թե դիտարկման ձեւաչափի եւ եղանակի առումով. «ԺՀՄԻԳ-ը որոշեց միայն 4 դիտորդ ուղարկել կարճ ժամանակով: Ի լրացումն այն մեկնաբանությանը, որը տվել էր ԿԸՀ նախագահը եւ այլ պաշտոնատար անձինք, ես կարող եմ ասել, որ մեզ ուղղված նամակում բարձր էր գնահատվում այն շարունակական, արդյունավետ համագործակցությունը, որը հաստատվել է Հայաստանի եւ ԺՀՄԻԳ-ի միջեւ»:

Նամակում հույս է հայտնվում, որ այն առաջարկները, որոնք արվել են այս զեկույցում, Հայաստանը նկատի կառնի եւ ԺՀՄԻԳ-ի հետ համագործակցությունը կշարունակվի նույն ոգով, ուղղված ապագա էլ ավելի ընտրական համակարգի բարելավմանը. «Ես ձեզ ասեմ, որ Հայաստանն, իհարկե, շահագրգռված է այդ համագործակցության շարունակման մեջ»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29