Լրահոս
Օրվա լրահոսը

«Արեւելյան գործընկերության երկրների նկատմամբ անհատական մոտեցում պետք է լինի»

Փետրվար 09,2016 12:28

«Մենք այն երկրների շարքերում ենք, որոնք ցանկանում են, որ Արեւելյան գործընկերությունը շարունակվի եւ մնա Եվրամիության օրակարգում որպես գլխավոր հարց: Դուք կարող եք Ձեր հույսը դնել մեզ վրա»,- այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմը:

Լրագրողները նախարարից հետաքրքվեցին, թե Արեւելյան գործընկերության հիմքերում կանգնած Շվեդիան արդյոք այսօր նույնչափ հետաքրքրվա՞ծ է այդ համագործակցության ձեւաչափով եւ ինչ նոր նախաձեռնություններ ունի:

Մարգոտ Վալստրյոմը նշեց, թե իր երկիրը կցանկանա, որ Արեւելյան գործընկերության անդամ երկրների նկատմամբ անհատական մոտեցում լինի. «Մենք կարծում ենք, որ ինտենսիվ բանակցություններն առաջ գնալու լավագույն ճանապարհն են: Մենք պետք է հստակ իմանանք, թե ինչ է կատարվում այստեղ, ինչպես են ընթանում բարեփոխումները եւ այլն»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29