Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Շվեդիայի ԱԳ նախարար. «ԼՂ հակամարտության ռազմական լուծման ճանապարհ չկա»

Փետրվար 09,2016 12:21

«Անդրադարձանք առեւտրատնտեսական, կրթական, գիտական, մշակութային, առողջապահության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորություններին: Պայմանավորվեցինք իրավապայմանագրային դաշտի կատարելագործման, ներդրումների խթանման շուրջ»,- այս մասին պաշտոնական այցով Հայաստան ժամանած Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմի հետ հանդիպումից հետո հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտնեց, որ Շվեդիայի ԱԳ նախարարի հետ ստորագրել են «Գույքի եւ եկամուտի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկերից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը: «Որպես երկկողմ փոխգործակցության կարեւոր դաշտ, առանձնացրեցինք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը: Անդրադարձանք Հայաստան-ԵՄ հարաբերություններին, կարեւորեցինք նոր բանակցությունների մեկնարկը»:

Նախարարների հանդիպման ընթացքում խոսվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի մասին:

Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմն էլ նշեց, որ ստորագրված համաձայնագիրը մեծ քայլ է երկու երկրների հարաբերություններն ամրապնդելու գործում. «Շվեդիայի քաղաքացիների այսուհետ կկարողանալ հեշտությամբ հաստատվել Հայաստանում եւ հակառակը: Նույնը վերաբերվում է նաեւ Հայաստանին»:

Մարգո Վալստրոյմը Հայաստանին շնորհավորեց ԵՄ-ի հետ նոր բանակցություններ սկսելու առթիվ: «Այն կծառայի մեր ընդհանուր շահերին եւ արժեքներին ու շատ օգտակար հարթակ կտրամադրի հետագայի համար»:

Նա հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ռազմական ճանապարհ չկա. «Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի հակամարտությունը չսրվի: Հակառակը, պետք է խաղաղ լուծում գտնել Մինսկի խմբի ձեւաչափով»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29