Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսական ռազմաբազան ապահովո՞ւմ մեր անվտանգությունը, եթե Թուրքիան հարձակվի մեզ վրա». Անուշ Սեդրակյան

Փետրվար 09,2016 12:16

«Կառավարությունն ամեն ինչ անում է կոռուպցիայի դեմ պայքարելու համար, այնպես չէ, որ ձեռքերը ծալած նստած է, պարզապես լուսաբանել է պետք»,- այսօր «Հայելի» ակումբում այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանը:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի խոսքերով՝ կոռուպցիայի դեմ պայքարի մեջ պետք է հասարակության լայն շերտեր ընդգրկվեն:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս կմեկնաբանեք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կարգադրությունը՝ ռազմաբազաներում, այդ թվում՝ Գյումրիի ռազմաբազայում զինտեխնիկայի ստուգման հետ կապված: Դա առնչություն ունի՞ ՌԴ Պետդումայի կոմունիստ պատգամավորների հայտարարության հետ, որ պետք է վերանայել 1921-ի ռուս-թուրքական պայմանագիրը:

Անուշ Սեդրակյանը պատասխանեց. «ՌԴ-Թուրքիա սահմանի խնդիրները կարող են անմիջական ազդեցություն ունենալ ՀՀ-ի վրա: Ակնհայտ է, թե ինչպես է դա եկել ու կանգնել մեր դռան առջեւ: ՌԴ-ն ունի երկու մրցունակ տնտեսություն, մեկը դիկտատուրան է, մյուսը՝ պատերազմը: Դրա համար բոլորը զարմանում են, թե ինչպես է տնտեսական սանկցիաներով ջլատված տնտեսությամբ ՌԴ-ն միանգամից մի քանի կետում կոնֆլիկտներ սկսում:

Երկիրը 3 ուղղությամբ ստեղծել է ճակատ, պատերազմը միակ ինդուստրիան է, որտեղ ՌԴ-ն ուզում է մրցել»:

Կարինե Աճեմյանի խոսքերով՝ ՌԴ-Թուրքիա հարաբերություններից մենք պետք է ոչ թե ուրախանանք, այլ՝ անհանգստանանք: ՌԴ-ն չի կարող այս քաղաքական, պատերազմական իրավիճակում հետ քաշվել եւ պարզապես դիտորդի դերում լինել, ինքը անդամ է այդ ամենի եւ պարզապես ուզում է ցույց տալ իր ուժը:

Անուշ Սեդրակյանը մտահոգություն հայտնեց՝ մենք որքանո՞վ ենք ՌԴ-ից առանձին երկիր ռազմականորեն՝ հենց կոնկրետ Թուրքիայի սահմանի վրա: Ռուսական ռազմաբազան որքանո՞վ է ապահովում մեր անվտանգությունը, եթե երբեւէ Թուրքիան հարձակվի մեզ վրա: Ո՞ւմ է պատկանում բազան: Մենք ոտատակ կընկնե՞նք իրենց խնդիրներում: Եթե հանկարծ մի գործողություն ձեռնարկի ՌԴ-ն իր ռազմաբազայից՝ կարո՞ղ է դրան արձագանքել ՀՀ իշխանությունը:

Կարինե Աճեմյանի խոսքերով՝ մենք ունենք մեր տեղը եւ դիրքերը, որեւէ քայլ կձեռնարկի: Չեմ կարծում, որ ՌԴ-ն անտեսելով ՀՀ-ի շահը՝ որեւէ քայլ իրականացնի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29