Հատված էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի հետ հարցազրույցից:
– Պարոն նախարար, վերջերս ստեղծվեց արտահանող ընկերություններին աջակցող կառավարական խորհուրդ։ Գործնականում ի՞նչ կերպ է այս խորհուրդը խթանելու արտահանմանը։
– Խորհրդի աջակցությունն իրականացվելու է մի քանի ուղղությամբ՝ խորհրդատվությունից (թե որ ընկերության հետ աշխատեն) մինչև գործնական քայլեր։ Այսինքն, աշխարհում գոյություն ունեցող աջակցության բոլոր ձևերն ընդունելի են և կիրառվելու են։ Սխեման հետևյալն է՝ արտահանման նպատակ ունեցող ընկերությունը, որը պատրաստվում է արտահանման պայմանագիր կնքելու, դիմում է խորհրդին, լրացնում համապատասխան հայտը։ Այնուհետև Հայաստանի զարգացման գործակալությունն իր գործիքներով օժանդակում է այդ գործընթացին։ Այս մեխանիզմը գործնականում բավականին արդյունավետ կարող է լինել։
– Նախնական հաշվարկներ կա՞ն, թե օժանդակությունը որքան կխթանի արտահանման ծավալների աճը։
Կարդացեք նաև
– Կանխատեսումն անշնորհակալ գործ է։ Մեր նպատակն է այս ծրագրով լրացնել բացը, լուծել այն խնդիրները, որոնք առաջացել էին վերջին շրջանում մեր գործարարների մոտ ԵԱՏՄ-ի գոտում։
Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում