Լրահոս
Օրվա լրահոսը

Թվային ընդունիչ սարք կստանան միայն անապահովության 34,6 միավոր ունեցող անձինք. «Ա1+»

Փետրվար 09,2016 11:53

Հայաստանում թվային հեռուստատեսության համար անհրաժեշտ՝ DVB-T2 ստանդարտի ընդունիչ սարքերն արդեն անվճար տրամադրվում են սոցիալապես անապահով ընտանիքներին, սակայն շատ քաղաքացիների մտահոգում է հարցը, թե ինչու իրենք, ընդգրկված լինելով անապահովների ցուցակում, չեն կարող ստանալ սարքն անվճար:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը «Ա1+»-ի հետ զրույցում պարզաբանեց, որ յուրաքանչյուր ծրագրի համար սահմանվում են նորմեր՝ համաձայն որոնց էլ բաշխվում է այս կամ այն նյութական օգնությունը:

Նշենք, որ անապահով խավի համար Հայաստան է ներկրվել 48 700 թվային ընդունիչ սարք: Դրանցից 2000-ը տրամադրվելու է Արցախի անապահով ընտանիքներին: Ըստ Աստղիկ Մինասյանի՝ սարքերի թիվը համապատասխանում է կառավարության սահմանած՝ անապահովության 34,6 միավոր ունեցող անձանց թվին:

Կառավարության՝ 2015 թվականի դեկտեմբերի 24-ի որոշմամբ՝ «DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերն անվճար կտրամադրվեն 2015 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված եւ 34.6 ու ավելի անապահովության միավոր ունեցող ընտանիքներին»:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29