Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Շահինյան. «Կարեն Դուրգարյանը չէր խանգարում՝ որպես դիրիժոր, այլ՝ որպես անտակտ մարդ» «168 ժամ»

Փետրվար 09,2016 11:37

Հատված Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարի օգնական Կարեն Շահինյանի հետ հարցազրույցից:

– Կարելի՞ է հասկանալ, որ խնդիրն այստեղ Կարեն Դուրգարյանի անձն է եղել իրականում՝ հաստիքի լուծարման ճանապարհով պետք էր Կարեն Դուրգարյանին հեռացնել այդտեղից։

– Իհա՛րկե ոչ։ Մենք այս ողջ ընթացքում մեզ թույլ չենք տվել այդ մասին բարձրաձայնել։ Եթե դուք ուշադիր եք եղել, ապա հաստատ նկատած կլինեք, որ մենք լռել ենք, այդ պահին մենք այդպես էինք ճիշտ համարում։ Այսօր ես այդ մասին բարձրաձայն ասում եմ՝ ոչ, Կարեն Դուրգարյանը չէր խանգարում՝ որպես դիրիժոր, այլ՝ որպես անտակտ մարդ։

Այդ մասին վկայող փաստերն այնքան շատ են՝ Դուք կարող եք մոտենալ Հայաստանի ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանին, որ Կարեն Դուրգարյանի վիրավորանքը պատմի ձեզ, Մագդա Մկրտչյանին մոտեցեք, թող պատմի, և, ի վերջո, հիմա ձեզ մի բան ասեմ՝ այս պահին ինձ մոտ գտնվում է 2013թ. գրված նամակ՝ 350 հոգու ստորագրությամբ նամակ, որով խնդրում են ձերբազատել թատրոնը Կարեն Դուրգարյանից։ Համեցեք՝ ցույց տամ։

Սա փաստում է, որ Կարեն Դուրգարյանը մեր երեխան է եղել, ու ոչ ոք չի ուզեցել նրան բնաջնջի։ Եթե մենք ուզենայինք նրան բնաջնջել, ապա միայն այն, որ նա՝ որպես դիրիժոր և որպես մարդ, խուլիգանի նման է իրեն պահել թատրոնում՝ հերիք էր, որ նրան հեռացնեինք։

– Պարոն Շահինյան, Դուք ասում եք, որ ձեռքի տակ է 2013թ. գրված նամակ՝ 350 հոգու ստորագրությամբ, որով խնդրում են ձերբազատել թատրոնը Կարեն Դուրգարյանից։ Իսկ ի՞նչ փոխվեց վերջին երկու տարվա ընթացքում, որ նվագախումբը կանգնել ու պահանջում է Կարեն Դուրգարյանի վերադարձը։

– Իսկ դուք կարո՞ղ եք անհատապես լրագրողական հետաքննություն կազմակերպել և պարզել, թե նրա վերադարձը ցանկացող երաժիշտներն իրականում քանի հոգի են։

– Ես այսօր հանդիպել և զրուցել եմ նրանցից 7-8-ի հետ…

– Իսկ հնարավո՞ր է, որ մենք մնացած 113-ին բռնել էինք շենքի ներսում ու բաց չէինք թողնում այնտեղից։

– Չեք հավատա, բայց իրենք հենց էդպես էլ մեկնաբանում էին։

– Թատրոնի ծառայողական մուտքի առաջ հավաքված լրագրողների հետ խոսելուց հետո ինքս ներս մտա ու հարցրեցի՝ էրեխեք ջան, իսկ ինչո՞ւ բոլորդ դուրս չեք գալիս՝ պատասխանն ուշադիր լսեք, ասացին՝ ցուրտ է… Հասկացաք, չէ՞… Նրանք իրականում այդ չէին ուզում ասել, այլ այն, որ ասելու բան չունեն։

– Իսկ որքա՞ն մարդ կար ներսում՝ ցրտից վախեցող։

– Նվագախմբի անդամների մնացած 98 հոգին, իսկ օրկեստրում 113 հոգի են։

– Այսինքն, այնուամենայնիվ, նվագախմբի բոլոր 113 անդամներն էլ պատրաստվում էին մասնակցել մամուլի ասուլիսին, եթե դա, իհարկե, տեղի ունենար։

– Այդ 113 հոգին այսօր եկել են աշխատանքի և իմացել են, որ իրենց անունից մամուլի ասուլիս է կազմակերպվել։

Նվարդ ՄԱՆՎԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29