Լրահոս
Օրվա լրահոսը

Լյովա Խաչատրյան. Մեր նպատակն այս տարիների ընթացքում պաշտոններ ստանալ եւ կերակրատաշտին, «լափամանին» մոտ լինելուն էր ուղղված. «Ժողովուրդ»

Փետրվար 09,2016 11:34

ԲՀԿ-ի  շուրջ  ծավալվող  իրադարձությունների մասին «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության ապարանցի պատգամավոր Լյովա Խաչատրյանի հետ։

– Պարոն Խաչատրյան, հրապարակումներ եղան, որ ԲՀԿ խմբակցության որոշ անդամներ նախատեսել են Նաիրա Ջոհրաբյանի հրաժարականի հարցը, ստորագրահավաք են փորձում կազմակերպել այդ կապակցությամբ եւ դիմելու են նախագահին եւ վարչապետին, տեղյա՞կ եք Դուք այդ գործընթացից։

– Իհարկե։

– Դուք մասնակցո՞ւմ եք ստորագրահավաքին։

– Իհարկե։

– Ի՞նչն է պատճառը։ Նա չի կարողանում իրականացնել ԲՀԿ նախագահի լիազորությունը։

– Մեր նպատակն այս տարիների ընթացքում կոալիցիա մտնել, պաշտոններ ստանալ եւ կերակրատաշտին, «լափամանին» մոտ լինելուն էր ուղղված, իսկ Նաիրա Զոհրաբյանը հրաժարվում է եւ խանգարում է այդ գործընթացին։

– Բացի Ձեզանից՝ ովքե՞ր են ստորագրել Նաիրա Ջոհրաբյանի հրաժարականի օգտին։

– Բոլոր նախկին կաշառակերները եւ երիտասարդ ապագա կաշառակերները, ովքեր, եթե քնելուց առաջ մի կտոր իշխանական բլիթից չեն համտեսում, քունները չի տանում։

– Պարոն Խաչատրյան, Դուք ո՛չ երիտասարդ եք, ո՛չ նախկին պաշտոնյա, հետեւաբար նախկին կաշառակեր էլ չեք, ինչո՞ւ եք միացել այդ գործընթացին։

– Հաա, հաա (ծիծաղում է), միկրոլոգիայումս կարտացոլվի պաշտոնս։

– Պարոն Խաչատրյան, կարո՞ղ եք ստորագրողներից մի քանիսի անունը տալ։

– ֊Հա, հա (ծիծաղում է), Դուք այդ բոլոր հարցերը լո՞ւրջ էիք տալիս:

Արփինե ԹՈՎՄԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29