Սահմանադրական հանրաքվեից հետո երկիրը մտել է որակապես նոր փուլ. Հայաստանի Հանրապետությունը անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգի։. Ըստ էության, մենք գտնվում ենք անցումային փուլում, և այսօրվա շատ գործընթացներ պայմանավորված են հենց այդ՝ անցումային փուլին բնորոշ հատկանիշներով։ Երկրի ու հասարակության զարգացման նոր ծրագիր առաջ բերելու, այն իրականացնելու հնարավորությունը կախված է բազմաթիվ գործոններից, տարաբնույթ, հաճախ իրարամերժ միտումներից։
Բնական ու տրամաբանական է, որ հասարակության մեջ տիրապետում է դրական և որակական փոփոխությունների ակնկալիքը, դրանք արագ տեսնելու ցանկությունը։ Սահմանադրական փոփոխություններն այդ առումով անհրաժեշտ հիմք են՝ ստեղծվել են բոլոր նախադրյալները զուտ քաղաքական և օրենսդրական առումներով։ Բայց այդ փոփոխությունները դեռ բավարար չեն երկրի առջև ծառացած բազմաթիվ մարտահրավերները դիմագրավելու համար։ Այդ փոփոխությունները պետք է վերածվեն գործուն ծրագրերի։
Ահա այստեղ է բարդությունը, քանզի անհնար է հին գործիքներով, հին մեթոդաբանությամբ լուծել նոր խնդիրներ։ Անհնար է ընդհանրապես գտնել որևէ լուրջ հիմնախնդրի արդյունավետ լուծում՝ մնալով այն մակարդակում, որում այդ հիմնախնդիրն առաջացել է։ Այլ կերպ ասած, ունենք առկա և գալիք հիմնախնդիրներին համարժեք, ադեկվատ լինելու՝ որակապես համապատասխանելու պարտադրանք։ Նման իրավիճակում ամենավտանգավորը իներցիոն մոտեցումն է, իներցիոն պահվածքը, որը, ցավոք, այսօր դրսևորվում է թե քաղաքական դաշտում՝ իր իշխանական և ընդդիմադիր հատվածներով, թե հասարակության մեջ։ Կա պատրանք, որ առաջացած նոր իրավիճակում հնարավոր է արդյունավետ լուծումներ գտնել՝ կիրառելով հին մեթոդաբանությունը, հին մեխանիզմները, հին կադրային զինանոցը։ Համակարգային հիմնախնդիրները հնարավոր է արդյունավետ լուծել միայն համակարգային փոփոխությունների, այսինքն՝ համակարգի անխտիր բոլոր բաղադրիչների որակական վերափոխման ճանապարհով։
Սպարտակ ՍԵՅՐԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
ՀՅԴ Բյուրոյի անդամ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում