Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու է Արամ Սարգսյանը հենց հիմա նման հայտարարություն անում. «Ժողովուրդ»

Փետրվար 09,2016 11:17

Արամ Սարգսյանի այս հայտարարությունն էլ կարող էր անցնել-գնալ, եթե չլիներ իրավապաշտպան Արթուր Սաքունցը, ով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ Սերժ Սարգսյանին վերը նշված հայտարարության կապակցությամբ հարցաքննության կանչելու պահանջով։ Եվ հիմա, ուզեն, թե չուզեն, ՀՀ իշխանությունները ստիպված են լինելու ընթացք տալ այս խնդրին, որի շրջանակներում, ի դեպ, ամեն անգամ Սերժ Սարգսյանի անունը զուգադրվելու է հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների մասին իմանալ-չհայտնելու՝ «օդում կախված» մեղադրանքի հետ։

Թե ինչու է Արամ Սարգսյանը (ով ի դեպ, ոճրագործությունից անմիջապես հետո ուղիղ կես տարի զբաղեցնում էր երկրի վարչապետի պաշտոնը եւ տիրապետում էր բոլոր լծակներին՝ կազմակերպիչներին բացահայտելու համար) հենց հիմա նման հայտարարություն անում, կա՞ այդտեղ որեւէ հաշվարկ, թե դա եղբոր կորստի ցավի հետ չհամակերպվող մարդու էմոցիոնալ պոռթկում է, դժվար է ասել։

Պարզ է, սակայն, մի բան, որ Սաքունցի այս դիմումով, թեկուզ ֆորմալ առումով, գլխավոր դատախազությունը ստիպված է լինելու հետամուտ լինել հնչած հայտարարության հիմքերին, ինչի արդյունքում պատասխանատվության դաշտում են հայտնվելու թե՛ այդ տարիներին ազգային անվտանգության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանը, թե՛ հայտարարության հեղինակը՝ նախկին վարչապետ Արամ Սարգսյանը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29