Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ հակասություններ են առկա Խաչիկ Ավետիսյանի եւ Արթուր Վարդանյանի ցուցմունքներում. «Հայկական ժամանակ»

Փետրվար 09,2016 10:56

Անցած տարի նոյեմբերի 25-ին Նորքում ԱԱԾ-ի կողմից մեծ աղմուկով վնասազերծված «հանցավոր» խմբի անդամների հետ այս օրերին քննչական գործողություններ են կատարվում։ Մասնավորապես, նախաքննական մարմինը առերես հարցաքննություններ է կատարում այս գործով մի քանի մեղադրյալների մասնակցությամբ։

Սույն գործով մեղադրյալ, ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանն առերեսվել է «հանցախմբի» ղեկավար Արթուր Վարդանյանի, Արա Պողոսյանի եւ օրերս ազատության մեջ հայտնված Ավետիս Բարեյանի հետ։ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 216 հոդվածի 1-ին մասի համաձայն քննիչը պարտավոր է կատարել առերեսում, եթե էական հակասություններ կան մեղադրյալի եւ մեկ այլ անձի ցուցմունքներում։ Մեր հարցին, թե մասնավորապես ի՞նչ հակասություններ են առկա Խաչիկ Ավետիսյանի եւ Արթուր Վարդանյանի ցուցմունքներում, ազատամարտիկի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը պատասխանեց. «Բովանդակության հետ կապված՝ որեւէ տեղեկություն չեմ հայտնի, նախաքննական գաղտնիք է եւ նպատակահարմար չեմ գտնում՝ իմ պաշտպանյալի շահերից ելնելով։ Այնուամենայնիվ, ինչ գործողություններ էլ կատարվեն՝ միանշանակ պետք է նշեմ, որ իմ պաշտպանյալին առաջադրված մեղադրանքն անհիմն ենք համարում, եւ դրա հետ կապված որեւէ ապացույց, հիմնավորող փաստաթուղթ չի ներկայացվել։ Այնպես չի, որ Խաչիկ Ավետիսյանը հակասել է նախկինում իր տված ցուցմունքներին, որեւէ հակասություն չկա։ Ինչը տվել է՝ իրեն արդարացնող ցուցմունքներ են»։

Գիվի Հովհաննիսյանը պաշտպանում է նաեւ սույն գործով մեղադրյալներ Ասյա Մկրտչյանի եւ Մարինե Կաթանյանի շահերը։ Ի պատասխան մեր հարցին, Հովհաննիսյանն ասաց, որ իր պաշտպանյալների տեսակցությունների եւ հեռախոսային խոսակցությունների վրա դրված արգելանքը հանվել է։

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29