ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրապարակել է 2015թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ վերջնական զեկույցը, որտեղ մի շարք խախտումների մասին մտահոգություն է հնչեցրել։ Այդ խնդիրները շարունակ բարձրաձայնել են նաեւ Հայաստանի ընդդիմադիր ուժերը, բայց միջազգային կառույցները ուշադրության չեն արժանացրել։ Ներկայացնում ենք հարցազրույց ՀԱԿ վարչության անդամ Վահագն Խաչատրյանի հետ։
– Պարոն Խաչատրյան, ինչպե՞ս եք մեկնաբանում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նման կոշտ մոտեցումը։
– Նման վերաբերմունքը, ամենայն հավանականությամբ, բացատրվում է այն միտումով, որ նրանք այս անգամ խնդրին լուրջ են մոտեցել եւ զեկույցը կազմելու ժամանակ իրենց ներկայացուցիչների հաշվետվությունից բացի հաշվի են առել նաեւ ընդդիմության ու քաղաքացիական հասարակության դիտորդների եզրակացությունները, մամուլի հրապարակումները։
Ես համոզված եմ, որ ԺՀՄԻԳ-ը շատ լավ տեղյակ է իրավիճակից։ Եվ այդպիսի գնահատականի դեպքում նշանակություն է ունեցել նաեւ այն հանգամանքը, որ նրանց ժամանակին արած առաջարկությունները ՀՀ իշխանությունները չեն իրականացրել։
Կարդացեք նաև
Իր դերն է ունեցել նաեւ մեր երկրում ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու՝ նրանց շահագրգռվածությունը։ Այո, վերջին ընտրությունների դեպքում նման խիստ գնահատականներ չեն եղել։ Նախկինում առանձին դրվագների վերաբերյալ շեշտադրումներ եղել են, հիմա ավելի ընդգրկուն եւ ամփոփիչ փաստաթուղթ են պատրաստել։
Մենք նրանց փոխանցել ենք, որ ձեր այսպիսի գնահատականները, թե եղել են խախտումներ, բայց դրանք էական ազդեցություն չեն ունեցել արդյունքների վրա, այլեւս հարգալից չեն մեր հասարակության համար։
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում