Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ իշխանությունների հետ համագործակցությունը ներկայումս հավասարազոր է հենց ժամանակավոր իներտության. «Ժամանակ»

Փետրվար 09,2016 10:11

Մտահոգիչ է, որ Եվրամիությունը շարունակում է Հայաստանի հետ իր հիմնական ծրագրային գործընկեր դիտարկել ՀՀ իշխանություններին, ոչ թե հասարակությանը: Այստեղ, իհարկե, եվրոպացի բարեկամները և գործընկերները կասեն, թե իշխանություններ իրենք, օրինակ, տեսնում են՝ լավ թե վատ, ահա նրանք կայացրել են Եվրասիական միություն գնալու որոշում, և ոչ ոք, ոչ ոք չի խանգարել նրանց: Ուր է հասարակությունը, չենք տեսնում` արդարացիորեն կասի Եվրամիությունը: Սակայն, մյուս կողմից, Եվրամիությունը եվրոպական հասարակություններին է՞լ չի տեսնում: Եթե այո, ապա ինչպե՞ս կարող է եվրոպական հասարակությունների՝ հարկատուների գումարների տնօրինման հարցում կրկնվել նույն ռազմավարական սխալը՝ գործընկերոջ սխալ ընտրությունը, ինչը, ի վերջո, հանգեցնում է ծախսվող գումարների անարդյունավետության:

Այսինքն` պատասխանատվությունն ու առաքելությունն այստեղ երկուստեք է՝ Հայաստանի հասարակությունը պետք է, իհարկե, կարողանա Եվրամիությանը ներկայացնել իր գործընկերային սուբյեկտության կարողունակությունը, սակայն Եվրամիությունն էլ պետք է ընդառաջ քայլ կատարի և ներկայանա նոր ռազմավարության առաջարկներով, ինչը կարող է օգնող գործոն հանդիսանալ հասարակության ինքնադրսևորման հարցում:

Հարցը, բնականաբար, հանգում է հետևյալին՝ դա պե՞տք է Եվրամիությանը, թե՞ ոչ: Անկասկած պետք է, քանի որ ներկայիս տարածաշրջանում լուծվում են հենց Եվրամիության անվտանգության և ապագայի համար կենսական նշանակություն ունեցող հարցեր: Հետևաբար` այդ տարածաշրջանում թեկուզ ժամանակավոր իներտությունը կարող է ճակատագրական լինել: Իսկ ՀՀ իշխանությունների հետ համագործակցությունը ներկայումս հավասարազոր է հենց ժամանակավոր իներտության:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29