Կոտայքի մարզի Սոլակ գյուղի բնակչուհի, 1987թ. ծնված Լիա Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. մարտի 11-ին իր փաստացի բնակության վայր հանդիսացող Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի 11-րդ փողոցի 9-րդ տան ննջասենյակի պահարանից գաղտնի հափշտակել է իր ամուսնու մոր՝ Ալվարդ Մկրտումյանի 69 հազար դրամ արժողությամբ ոսկյա մատանին:
Բացի այդ, տեղյակ լինելով, որ իրենց տան առաջին հարկում պահեստարան հանդիսացող տնակում կախովի կողպեքով փակված փայտյա արկղի մեջ դրված 3 լիտր տարողությամբ ապակե տարայի մեջ իր ամուսնու եղբայրն ունի 100 հազար դրամ, տան հյուրասենյակից գտած, նշված արկղի կողպեքով բացել է արկղը, այնտեղից գաղտնի հափշտակել 120 հազար դրամ:
Լ. Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասով,178 հոդվածի 1-ին մասով եւ 179 հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:Այս քրեական գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ