Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի մարզպետի տնից գողության մեջ կասկածվողին ազատ են արձակել

Փետրվար 08,2016 22:52

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի տնից գողության մեջ կասկածվող զինվորականն ազատ է արձակվել: Մարզպետը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ դեռ բացահայտում չկա:

Իրավապահներից տեղեկացանք, որ  կասկածվող 3 զինվորականներից մեկը դեռ մի շաբաթ կգտնվի ոստիկանների հսկողության տակ:

Հիշեցնենք՝  Նոյեմբերյանի տարածաշրջանի խանութների տերերին ոստիկանները ցույց են տվել մի լուսանկար, որի մեջ պատկերված անձը կասկածվում է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի՝ Կողբ գյուղում գտնվող տնից հունվարի լույս 14-ի գիշերը կատարված գողության մեջ: Դահուկորդի գլխարկով երիտասարդի նկարը հավանաբար,արվել է մարզպետը տանը տեղակայված տեսախցիկներից մեկի միջոցով:

Տավուշի մարզպետի տունը գտնվում է Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի հարեւանությամբ, Հ. Աբովյանին պատկանող ավտոգազալցավորման ճնշման կայանի կողքին: Նշենք, որ դեպքից 5 օր առաջ ՝ հունվարի 9-ին Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը Բագրատաշեն այցի շրջանակներում եղել է Կողբում, մարզպետ Հովիկ Աբովյանի տանը եւ տնօրհնեքի արարողություն կատարել:

Ըստ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության, հունվարի 13-ի ժամը 22:30-ից մինչեւ հունվարի 14-ի ժամը 03:30-ն ընկած ժամանակահատվածում առերեւույթ հանցագործություն կատարած անձը (անձինք) 2-րդ հարկի բաց պատշգամբի մուտքի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելու միջոցով ապօրինի մուտք են գործել Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին պատկանող տուն՝ հափշտակելով զարդեր, 2 բջջային հեռախոս եւ կանխիկ գումար՝ պատճառելով գույքային վնաս:

Դեպքի առթիվ հունվարի 14-ին Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ՝ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29