ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին՝ ժամը 21:00-ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակվել է Արթիկ-Արագած ճանապարհահատվածը: Փակ է նաև Վարդենյաց լեռնանցքը:
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն