«Ով ով, կամ որ հեռուստատեսությունը՝ ինչպես, բայց Հանրային հեռուստատեսությունը ընդգծված, ամեն կերպ, ամենուրեք, համատարած փորձում էր ներկայացնել նաեւ ընդդիմության դիրքորոշումը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
ԵԱՀԿ Ժողովրդավարական հասարակությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը` ԺՀՄԻԳ-ը, հրապարակել է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին Հայաստանում տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ վերջնական զեկույցը: Կազմակերպությունը զեկույցում անդրադարձել է նաեւ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի՝ հանրային հեռուստատեսությամբ հաղորդմանը՝ նշելով, որ թեեւ նմանատիպ պրակտիկան արգելված չէ օրենքով, այն ստեղծել է շահերի բախման ընկալում եւ կասկածի տակ է դրել Հանրային հեռուստաալիքի անկողմնակալությունը:
Խոսրով Հարությունյանը նշեց, որ նույնիսկ հանրապետականների շրջանում երբեմն դժգոհություն է եղել, որ այդ հաղորդման ընթացքում իրենց դիրքորոշումները ցցուն չէին ներկայացվում, որքան դրա դեմ հանդես եկողներին:
«Արմեն Աշոտյանը, անշուշտ, Հանրապետական կուսակցության Հանրապետական հայտնի դեմքերից մեկն է, բայց չէ՞ որ իր հեռուստածրագրում նա օգտագործում է թե՛ դեմին եւ թե՛ կողմին, ընդ որում՝ մի հոգի էլ չեզոք դիրքերից հանդես եկող գործչի: Ընդհակառակը՝ նա փորձում էր հանրությանը ավելի հասկանալի դարձնել իր հարցադրումներով, այդ թվում՝ նաեւ սուր հարցադրումներով, միգուցե դեմ էին ուղղված կամ այո-ի էին ուղղված, բայց սուր հարցադրումներով փորձում էր հանրությանը ընկալելի դարձնել կողմերի դիրքորոշումները»,- ասաց նա:
Կարդացեք նաև
Խոսրով Հարությունյանը նկատեց, որ Արմեն Աշոտյանը մասնակցում է նաեւ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղին. «Ընդ որում, կարծեմ՝ եթեր գնաց քարոզարշավի ընթացքում, դե եկե՛ք «Արմենիա» հեռուստաընկերությանն էլ մեղադրեք, որ այդ ծրագիրը հեռարձակել է: Իսկապես, սա մի քիչ չափազանցված է: Իրականում, դե ֆակտո այդ «Եռանկյունի» հաղորդաշարը նպաստեց քարոզարշավի որակի, բովանդակության բարձրացմանը»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Խսրովն ասաց՝ քարոզն էլ հանրաքվեն էլ շատ որակով են էլել, ժողովուրդը չի ընկալել!
Դաշնակն ասաց՝ իշխանությունը հեղինակազրկված ա, դրա համար ուզում ենք մաս կազմել!
Գալուստն ասաց՝ քաղաքական ամբիոնը սխալ ա քաղականացնել!
Աղոթքն ասում է՝ զօրը ասիմ եւ զօրը թողնիմ: Հա՜, մեծն Պարոնյանը՝ – ,,Հառա՜ջ,, կպոռանք, հետ-հետ կվազանք!