Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզվել է թիվ 11/03 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկություն կատարած անձի ինքնությունը

Փետրվար 08,2016 18:45

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է թիվ 11/03  ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ձեռնարկված քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Դեկտեմբերի 6-ին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի ինտերնետային կայքում հրապարակվել են լուսանկարներ և ահազանգ առ այն, որ թիվ 11/03 ընտրատեղամասում «Լուսանկարում պատկերված ընտրողը երկու անգամ տարբեր հագուստներով քվեարկել է»:

Նշված առերևույթ խախտման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով (մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը), որով նախաքննությունն իրականացվել է Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում։

Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է լուսանկարում պատկերված անձի  ինքնությունը, ով հանդիսանում է նշված ընտրատարածքի բնակիչ Մ.Ավդալյանը։

Նախնական քննության տվյալներով՝ Մ.Ավդալյանը, ընդգրկված լինելով  թիվ 11/03 ընտրատարածքի ընտրողների ցուցակների մեջ, 2015 թվականի դեկտեմբերի 6-ի առավոտյան գնացել է ընտրատեղամաս և իր նույնականացման քարտով մասնակցել  ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին։

Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ քվեարկությանը մասնակցելուց հետո նա նորից գնացել է ընտրատեղամաս և ընտրացուցակներում ընդգրկված իր ընկերոջ տվյալները հայտնելով՝ ներկայացրել է անձնագիրը, ստացել քվեաթերթիկ և քվեարկել այլ անձի փոխարեն։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Մ.Ավդալյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով՝ այլ անձի փոխարեն քվեարկելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքաննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ Քննչական կոմիտե  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29