Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լրագրողը գործի բացահայտման հույս ունի. «Ա1+»

Փետրվար 08,2016 18:22

«Արթուր Խուրշուդյանը խոչընդոտել  է իմ աշխատանքի իրականացմանը. ժամեր շարունակ ես ստիպված եմ եղել մնալ Արաբկիրի ոստիկանական բաժանմունքում ՝ ընդհատելով իմ մասնագիտական պարտականությունների կատարումը»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշում է «hetq.am» կայքի թղթակից  Դիանա Ղազարյանը՝ անդրադառնալով սահմանադրական հանրաքվեի օրը թիվ 5/28 ընտրատեղամասում ՀՀԿ-ական վստահված անձ  Արթուր Խուրշուդյանի կողմից իր մասնագիտական պարտականությունների խոչընդոտման փաստին։

Վերջինս լրագրողից պահանջել է դադարեցնել նկարահանումները, նյութերի նախապատրաստումը և հեռանալ տեղամասից, սակայն նա շարունակել է իր լրագրողական գործունեությունը։ Մերժված ՀՀԿ-ականը խլել է լրագրողի համակարգիչը, և միայն ոստիկանների՝ տեղամաս հասնելուց հետո վերադարձրել այն։

Հարուցված քրեական գործի շրջանակներում Արթուր Խուրշուդյանը հարցաքննվել է, առերեսում է տեղի ունեցել։ Ըստ լրագրողի՝ գործում մեղադրյալ ներգրավված ՀՀԿ-ականը հարցաքննության ժամանակ փաստերը ներկայացրել է ըստ իր պատկերացումների՝ «իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է հաղորդել»։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ա1+»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29