Փետրվարի 8-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Սերբիայի Ազգային ժողովի (Նառոդնա սկուպշտինա) նախագահ Մայա Գոյկովիչին:
Ողջունելով Սերբիայի ԱԺ նախագահին Երևանում՝ ՀՀ արտգործնախարարն արժևորեց հայ և սերբ ժողովուրդների միջև ձևավորված պատմական, ավանդական բարեկամական հարաբերությունները, որոնք լավ հիմք են հանդիսանում երկու երկրների միջև համագործակցության զարգացման համար։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մայա Գոյկովիչը նշեց, որ Սերբիան կարևորում է բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը, և ինքն ուրախ է լինել Սերբիայի խորհրդարանի առաջին նախագահը, ով այցելում է Հայաստան։
Հանդիպմանը քննարկվեցին երկու երկրների խորհրդարանների փոխգործակցության սերտացման և միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում առավել արդյունավետ համագործակցության հարցեր։
Նախարար Նալբանդյանը հյուրին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։
ՀՀ ԱԳՆ