Ինչպես տեղեկացրել ենք, երեկ առավոտյան անհայտ անձը ավազակային հարձակում է գործել Գյումրու կենտրոնական թաղամասերից մեկում գտնվող 231/598 տնակում բնակվող միայնակ կնոջ՝ 1942 թվականին ծնված Վալյա Սարգսյանի վրա: Նրան ծեծել, դանակահարել, տնից 65 հազար դրամ են գողացել:
Տարեց կնոջը գանգուղեղի փակ վնասվածքով, ուղեղի ցնցումով ու կրծքավանդակի բութ վնասվածքով տեղափոխել էին Գյումրու բժշկական կենտրոն:
Մեր տեղեկություններով արդեն կա կասկածյալ: Նրա ինքնությունը փորձեցինք պարզել Շիրակի մարզային ոստիկանությունից, այստեղ չհերքեցին, սակայն քննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չտրամադրեցին:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ