Լրահոս
Օրվա լրահոսը

«Փախստականները և միջազգային իրավունքը» ցանցը առաջարկում է ՄԻՊ պաշտոնի համար քննարկել Էլեոնորա Ասատրյանի թեկնածությունը

Փետրվար 08,2016 17:23

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿ

08.02.2016 ք. Երևան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրվելու համար առաջարկված թեկնածուների անձնական տվյալների հետ ծանոթությունը հանգեցնում է այն եզրակացությանը, որ, ցավոք, նրանցից և ոչ մեկը չի համապատասխանում այն հիմնարար չափորոշիչներին, որոնց առկայությունը կապահովեր նրանցից որևէ մեկի արդյունավետ գործունեությունն այդ կարևորագույն ոլորտում: Հարգալից վերաբերմունք ունենալով բոլոր առաջադրված թեկնածուների հանդեպ, ստիպված ենք ընդգծել, որ իշխող կուսակցության թեկնածուն հանրային ընկալման տեսանկյունից ի սկզբանե չի կարող բավարարել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ներկայացվող անկախ գործելու պահանջը, քանի որ դիտարկվելու է որպես գործող իշխանության հետ սերտորեն փոխկապակցված և վերջինից կախված անձ: Քաղաքական ընդդիմության ճամբարը ներկայացնող կուսակցության անդամ թեկնածուի անհամապատասխանությունը կայանում է նրանում, որ նա տևական ժամանակ է ինչ ՀՀ խորհրդարանում ներկայացնում է «Ժառանգություն» կուսակցությունը ու, թեև, իր քաղաքական գործունեության շրջանակներում Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում մեծ ներդրում է ունեցել, այդուհանդերձ նրա կողմից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում նշանակվելն անխուսափելիորեն հանգեցնելու է ոլորտի անհարկի և վնասակար քաղաքականացմանը, ինչը հակասում է մարդու իրավունքների ոլորտը համակարգող անձին ներկայացվող պահանջներին և այս խոչընդոտը հնարավոր չի լինի հաղթահարված համարել անգամ եթե թեկնածուն դադարեցնի իր անդամությունը «Ժառանգություն» կուսակցությանը: ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերով հանձնաժողովին ներկայացված ՀՀ ՄԻՊ մնացած բոլոր թեկնածուները

տվյալ ոլորտում աշխատելու բավարար փորձառությունը չունեն: Ելնելով վերը ասվածից, ինչպես նաև հաշվի առնելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածությունն առաջադրելու ընթացակարգի առանձնահատկությունները, «Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցը դիմում է ՀՀ ԱԺ բոլոր խմբակցություններին մեկ անգամ ևս իրենց կողմից առաջադրված կամ սատարվող թեկնածուների առաջադրման նպատակահարմարությունը լրջորեն քննարկելու առաջարկով: Որպես այլընտրանքային տարբերակ «Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցը առաջարկում է քննարկել նաև Հայաստանի հասարակական հատվածը ներկայացնող, համապատասխան մասնագիտական որակներ և մարդու իրավունքների ոլորտում բազմամյա աշխատանքային փորձ ունեցող իրավապաշտպանի՝ Էլեոնորա Ասատրյանի թեկնածությունը (կից տեղեկանքով ներկայացվում է տիկին Ասատրյանի մասնագիտական և հասարակական գործունեությունը): Ուշադրություն ենք

հրավիրում նաև այն կարևոր հանգամանքի վրա, որ արցախյան հիմնահարցի բանակցային կարգավորման գործընթացում մոտ ապագայում սպասվում է փախստականների հիմնախնդրի նկատմամբ ուշադրության կտրուկ աճ և, ելնելով դրանից, նպատակահարմար ենք գտնում, որպեսզի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հատկապես այդ հարցում տիրապետի ողջ անհրաժեշտ տեղեկատվությանը: Հույս ենք հայտնում, որ սույն հայտարարությունը ՀՀ ԱԺ խմբակցությունների կողմից կարժանանա համարժեք վերաբերմունքի և շնորհակալ կլինենք եթե նրանցից որևէ մեկը ստանձնի քաղաքացիական հասարակությունը ներկայացնող թեկնածուի՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրելու «Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցի նախաձեռնությունը:

«Փախստականները և միջազգային իրավունքը»

քաղաքացիական հասարակության ցանց

հեռ.՝ 091 41 95 93

էլ.հասցե՝ [email protected]

Էլեոնորա Զորիկի Ասատրյան

11 հունվարի, 1962թ., ք. Երևան

Հասարակական և մասնագիտական գործունեությունը

2016թ. «Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցի համակարգող:

2013թ. ՀՀ Նախագահի թեկնածու Արման Մելիքյանի նախընտրական շտաբի պետ: 2011թ. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և «Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցի միջև համագործակցության մասին հուշագիրը ստորագրելու համար ՔՀՑ լիազոր ներկայացուցիչ:

2008թ. ՀՀ Նախագահի թեկնածու Արման Մելիքյանի նախընտրական շտաբի պետ: 2006թ. «Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցի հիմնադիր անդամ, համակարգող, Քաղաքացիական հասարակության ցանցի կողմից «ԼՂՀ քաղաքացիության մասին» օրենքի մշակված նախագծի վերաբերյալ կարծիքների, առաջարկությունների, դիտողությունների, մեկնաբանությունների քննարկման շուրջ ամփոփիչ կոնֆերանսի կազմակերպիչ-պատասխանատու, «Ադրբեջանն ընդդեմ Ղարաբաղի ժողովրդի. Ագրեսիայի իրավաքաղաքական հետևանքները և դրանց ազդեցությունը տարածաշրջանային անվտանգության հեռանկարների վրա» աշխատության համահեղինակ, գրքի հրապարակման (հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով) պատասխանատու, «Ադրբեջանահայություն. Կորսված հայրենիք. Համարժեք փոխհատուցում» կոնֆերանսի նյութերի վերծանության, մեկ գրքով դրանց հրապարակման պատասխանատու,

2005թ. «Ղարաբաղյան հակամարտություն. Փախստականներ, տարածքներ, անվտանգություն» աշխատության մեջ առաջարկված մոտեցումների քննարկմանը նվիրված՝ «Ադրբեջանահայություն. Կորսված հայրենիք. Համարժեք փոխհատուցում » կոնֆերանսի կազմակերպիչ-պատասխանատու, «Ղարաբաղյան հակամարտություն. Փախստականներ, տարածքներ, անվտանգություն» աշխատության համահեղինակ, գրքի հրապարակման պատասխանատու, ԼՂՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, ԻՍՕ 9000 շարքի միջազգային ստանդարտների համապատասխան Որակի ապահովման համակարգ ներդրող փորձագետ, ԻՍՕ 9000 շարքի միջազգային որակի ապահովման ստանդարտների համապատասխան Որակի կառավարման համակարգի ներդրում ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունում:

2004թ. ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչություն, փորձագետ, ԻՍՕ 9000 շարքի միջազգային որակի ապահովման ստանդարտների համապատասխան Որակի կառավարման համակարգի ներդրում ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում: 2003թ. ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգում իրականացվող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների անդամ, Համապատասխանության հավաստման ոլորտի փորձագետ-խորհրդատու hայրենական և միջազգային կազմակերպությունների շահառու ընկերություններում:

2002թ. Աղքատության հաղթահարման ամփոփ ռազմավարական ծրագրի մշակման մասնակցության գործընթացի շրջանակներում՝ «Աղքատությունը և կյանքի որակը» տեղեկատվական-վերլուծական գրքույկի հեղինակ, հրապարակման պատասխանատու, Աղքատության հաղթահարման ամփոփ ռազմավարական ծրագրի մշակման մասնակցության գործընթացի շրջանակներում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում «Գործարար միջավայրի բարելավում» թեմայով կլոր սեղանի կազմակերպման նախաձեռնող և պատասխանատու, «Արտադրանքի և ծառայությունների որակի բնագավառում ազգային քաղաքականության հայեցակարգի» հեղինակ (հայրենական ընկերություններին նախագծի ներկայացման, նրանց կարծիքների, առաջարկությունների և դիտողությունների հավաքագրման և վերլուծության աշխատանքների կազմակերպում), «Ստանդարտացման և գործունեության հարակից տեսակների բարեփոխումների ծրագրի» հեղինակ (հայրենական ընկերություններին նախագծի ներկայացման, նրանց կարծիքների, առաջարկությունների և դիտողությունների հավաքագրման և վերլուծության աշխատանքների կազմակերպում):

1998-2002թթ. ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչություն, «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ, որակի համակարգերի սերտիֆիկացման բաժնի պետ, «ՀՍՏ 5.7 Համապատասխանության հավաստման համակարգ. Սերտիֆիկացում. Որակի համակարգերի սերտիֆիկացման կարգ» ստանդարտի կատարող (մասնակցություն ՀՀ-ում ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման ոլորտի նորմատիվ փաստաթղթերի մշակման և փորձաքննության գործընթացին), Սերտիֆիկացման աշխատանքների համար փորձագիտական հանձնախմբերի կազմավորման պատասխանատու, Ձեռնարկություններում հսկողության և վերահսկողության ծրագրերի մշակման պատասխանատու (ծրագրերի յուրաքանչյուր առաջադրանքի համար պահանջների սահմանում, ներառյալ՝ փորձագետների որակավորմանը ներկայացվող պահանջները, ստուգվող կազմակերպության ղեկավարությանը փորձագիտական խմբի ներկայացումը, աշխատանքային փաստաթղթերի կազմման գործընթացի ղեկավարումը, որակի աշխատանքային փաստաթղթերի կազմման գործընթացի ղեկավարումը, որակի կառավարման համակարգի ստուգման ընթացքի ղեկավարումը, ստուգման վերաբերյալ ակտերի և հաշվետվությունների ներկայացումը, ձեռնարկություններին՝ գործունեության ոլորտի համապատասխան, ՀՀ գործող օրենսդրության վերաբերյալ խորհրդատվական ծառայությունների մատուցումը):

1999-2001թթ. մրցանակաբաշխությունների հանձնաժողովների աշխատանքային խմբերի անդամ՝ «Երևանի կոնյակի գործարան», «Ռոյալ-Արմենիա», «Աթենք», «Կարիտաս», «Վեդի Ալկո», «Ջերմուկ Գրուպ», «Իռամեն/Շիրակ», «Կոկա-Կոլա Բոթլերս Արմենիա» և այլ ընկերություններում, ԱՄՆ Գյուղդեպարտամենտի Մարքեթինգի ծրագրի շրջանակում որակի բարելավման խնդիրների վերաբերյալ սեմինարի փորձագետ, Գերմանիայի տեխնիկական համագործակցության/GTZ ծրագրում կարճաժամկետ հայ փորձագետ:

2001թ.-ից «Որակի համընդհանուր ղեկավարման աջակցության» հասարակական կազմակերպության հիմնադիր, նախագահ, Արտադրողների և սպառողների իրավունքների և շահերի պաշտպանությանն ուղղված գործունեություն, համագործակցության պայմանագրերի կնքում հայրենական ընկերությունների հետ՝ հասարակական հիմունքներով խորհրդատվական ծառայություններ մատուցելու մասին:

1998թ. Որակի համակարգերի սերտիֆիկացման հանձնաժողովների ղեկավար՝գլխավոր փորձագետ հայրենական ձեռնարկություններում` «Կոկա-Կոլա Բոթլերս Արմենիա» ՓԲԸ, «Թամարա» ՍՊԸ, «Գեղարդ-մսամթերքի կոմբինատ» ՍՊԸ, «Եվրոստան-Ույուտ» ՍՊԸ, «Ռոյալ-Արմենիա» ՓԲԸ, «Ջերմուկ-Գրուպ» ՍՊԸ, Կոննեկտ «ԲԲԸ», «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ, «Գրանդ Քենդի» ՀՁ ՍՊԸ և այլն, ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչություն, «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ որակի և սերտիֆիկացման բաժնի գլխավոր մասնագետ, ապա՝ բաժնի պետի պաշտոնակատար:

1997թ. ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչություն, «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ, հանրային ծառայությունների սերտիֆիկացման բաժին, առաջատար մասնագետ, ՀՀ առևտրի և արդյունաբերության նախարարության հանրային սննդի, այնուհետև՝ ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման քաղաքականության վարչություն, առաջատար մասնագետ:

1995-1997թթ. ՀՀ առևտրի նախարարություն, թարգմանիչ:

1994-1995թթ. ՀՀ «Ինտուրիստ» պետական վարչություն, թարգմանիչ:

1986-1993թթ. ՀՀ ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտե,

Սփյուռքահայության համար տրվող հաղորդումների գլխավոր խմբագրություն,

Լատինական Ամերիկայի հայության համար տրվող հաղորդումների բաժին, իսպաներենի

թարգմանիչ-հաղորդավար:

Կրթությունը/որակավորումը

2000թ. Գերմանիայի QME-TÜV (AKADEMIE) ակադեմիա, որակի կառավարման

փորձագետի որակավորում, վկայականն առկա է:

1999թ. ՌԴ ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման ակադեմիա,

Որակի համակարգերի աուդիտորի որակավորում, վկայականն առկա է:

1998թ. ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և

սերտիֆիկացման վարչություն, Ծառայությունների սերտիֆիկացման փորձագետի

որակավորում, վկայականն առկա է:

1998թ. ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և

սերտիֆիկացման վարչություն, վերապատրաստում, արտադրանքի սերտիֆիկացում,

վկայականն առկա է:

1987-1989թթ.. Մոսկվայի օտար լեզուների պետական կենտրոնական դասընթացներ,

եռամյա հեռակա ուսուցում, իսպաներենի բաժին, վկայականն առկա է:

1983-1985թթ.. Երևանի Վ.Բրյուսով անվան օտար լեզուների մանկավարժական

ինստիտուտ, երկամյա դասընթացներ, իսպաներենի բաժին, վկայականն առկա է:

1979-1984թթ.. Երևանի պետական համալսարան, աշխարհագրական ֆակուլտետ,

հայրենագիտություն և էքսկուրսիոն գործի կազմակերպման մեթոդիկա բաժին, դիպլոմն առկա է:

1969-1979թթ. Երևանի թիվ 18 դպրոց:

Լեզուների իմացությունը

Հայերեն, ռուսերեն, անգլերեն, իսպաներեն:

Կուսակցական պատկանելությունը

Անկուսակցական:

Ընտանեկան կարգավիճակը

Ունեմ մեկ զավակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29