Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Սարգսյանը և Հովհաննես Հովսեփյանը հանրային միջոցներ չեն օգտագործել. նախագահի խոսնակ. «Ազատություն» ռադիոկայան

Փետրվար 08,2016 17:18

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսնակն այսօր անդրադարձել է ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի փորձագիտական խմբի հնչեցրած քննադատություններին՝ նշելով, թե նախագահականի պաշտոնյաների մասնակցությունը «Այո»-ի քարոզարշավին չի հակասում օրենքին:

ԵԱՀԿ-ի դիտորդները սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ իրենց վերջնական զեկույցում քննադատել էին պաշտոնյաների ներգրավվածությունը քարոզարշավում: Հիշեցնելով, որ հանրաքվեից ամիսներ առաջ օրենքում կատարվեցին փոփոխություններ՝ հնարավորություն տալով քաղաքական ու հայեցողական պաշտոն զբաղեցնողներին քարոզչություն իրականացնել, զեկույցն ընդգծում է.- «Հանրաքվեի ընթացքում իշխանությունները «Այո» քարոզարշավի համար խոշոր հանրային միջոցներ մոբիլիզացրեցին. «Այո» նախընտրական շտաբերը ղեկավարվում էին վարչապետի կողմից, և նախագահի աշխատակազմի ղեկավարը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարը, Վերահսկիչ պալատի և ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարները ներգրավված էին քարոզչության մեջ»։

Փաստելով, որ այս բոլոր պաշտոնյաները վարձատրվում են պետական և տեղական բյուջեից, զեկույցը նշում է.- «Նրանք զգալի հանրային միջոցներ են օգտագործել «Այո» քարոզարշավի ընթացքում՝ դրանով իսկ մարտահրավեր նետելով ԵԱՀԿ-ի և այլ միջազգային կառույցների առջև ստանձնած պարտավորություններին»։

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը, պատասխանելով «Ազատության» հարցին, հայտնեց.- «Հայաստանի Հանրապետության ընտրական գործընթացներում Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի և վերահսկողական ծառայության պետի ներգրավվածությունը որևէ կերպ չի հակասում գործող օրենսդրությանը: Վիգեն Սարգսյանը և Հովհաննես Հովսեփյանը 2015թ. սահմանադրական բարեփոխումների քարոզարշավի ընթացքում «Այո» նախընտրական շտաբի աշխատանքներին մասնակցել են աշխատանքից ազատ ժամերին, և նրանց կողմից հանրային միջոցներ չեն օգտագործվել»,- ասված է նախագահ Սերժ Սարգսյանի խոսնակի պարզաբանման մեջ:

 

Ռուզաննա Ստեփանյան

Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29