Այսօր տարբեր լրատվական կայքերում՝ Henaran.am, igyumri.com կայքերում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ այսօր կեսգիշերին Գյումրու «Շիրակ» օդանավակայանից Գյումրի-Մոսկվա թռիչքը մի քանի ժամով հետաձգվել է, քանի որ անհայտ անձը, ըստ որոշ լուրերի՝ ազգությամբ թուրք, ուղեբեռ է հանձնել, սակայն անձամբ չի ներկայացել հաշվառման՝ Մոսկվա թռնելու համար: Այնուհետ, ըստ վերոհիշյալ կայքերի, հայտնաբերել են, որ անձնագիրը կեղծ է:
Մենք այս թեմայի շուրջ «Զվարթնոց» օդանավակայանի մամլո քարտուղար Գևորգ Աբրահամյանից պարզաբանում չկարողացանք ստանալ, նրա հեռախոսն անհասանելի էր, սակայն «Շիրակ» օդանավակայանի մեր աղբյուրները պատմեցին, որ երեկ Գյումրիից Մոսկվա մեկնելու համար Իջևան քաղաքի բնակիչ Անդրանիկ Դովլաթբեկյանը եկել է գրանցման, ուղեբեռը գրանցել են. 217 համար ուղեբեռն է եղել, սակայն ուղևորը ուշացել է թռիչքից:
Մոսկվա մեկնող ուղևորները ևս գրանցում են անցել, ինքնաթիռը պատրաստվել է թռիչքի, սակայն իջևանցի տղամարդը չի ներկայացել:
Ընդունված կարգի համաձայն, ինքնաթիռից հանել են նրա ուղեբեռը, ինքնաթիռը թռել է, իջևանցին թռիչքից հետո նոր միայն հայտնվել է: «Ասաց՝ ես եկա, ասինք՝ եկար, լավ արեցիր, ինքնաթիռը թռավ, նոր եկա ՞ր »,-պատմեցին «Շիրակ» օդանակավակայանից:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ