Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՏՄ-ում քննարկում են ազգային արժույթով փոխանցումներ կատարելու հարցը. Տատյանա Վալովայա

Փետրվար 08,2016 17:06

ԵՏՄ կոլեգիայի անդամ, նախարար Տատյանա Վալովայան տնտեսական ներկա դրությամբ է բացատրում ԵՏՄ-ում արժութային միասնական համակարգի բացակայությունը: Ըստ նրա, միասնական արժույթի ներդրումն այս փուլում տնտեսական բացասական հետևանքներ կունենա: Այսօր «Սպուտնիկ» ակումբում Տատյանա Վալովայան ասաց, որ անհրաժեշտ է խորացնել մակրոտնտեսական համագործակցությունը միությունում՝ ԵՏՄ անդամ-պետությունների միջև առևտրաշրջանառության դիմաց ազգային արժույթով վճարումներ կատարելով:

Հարցին, թե երբ գործի կդրվի ազգային արժույթով վճարումներ կատարելու մեխանիզմը, տիկին Վալովայան ասաց. «ԵՏՄ անդամ բոլոր պետություններն այսօր ունեն հնարավորություն օգտագործել ազգային արժույթը, բայց դրա համար իրենք պետք է ստեղծեն տնտեսական հիմքեր: Ազգային արժույթով հաշվարկներ կատարելը իրականանալի դարձնելու համար տնտեսական հիմքեր են պետք: Սա չի նշանակում, որ մենք ուզում ենք որևէ մեկին արգելել որևէ երրորդ պետության հետ առևտուր անի, վճարումներ կատարի այլ արժույթով: Այլ մենք ուզում ենք՝ մեր անդամ-պետությունների համար ավելի հեշտ լինի միջպետական հաշվարկները, որոնք ավելի դժվար է կատարել եվրոյով կամ դոլարով»:

Անդրադառնալով Հայաստանին՝ բանախոսը նաեւ ասաց, որ Հայաստանի դեպքում արտահանումը կատարվում է այլ արժույթով, ինչը հավելյալ խնդիրներ է առաջացնում. «Առաջանում է արժույթի կոնվերտացիայի կարիք, դոլարից ռուբլի, հայկական դրամից դոլար և այլն, ինչը բավական երկար պատմություն է: Ուստի մենք հիմա ակտիվ քննարկում ենք հարցը, թե ինչ գործիքներ կարող ենք ստեղծել ազգային արժույթով փոխանցումներ կատարելու համար, որպեսզի շահավետ լինի: Շատ շուտով կարող է իրականացվել»:

Նա, պատասխանելով մեկ այլ հարցի, թե Ադրբեջանը հնարավո՞ր է անդամակցի ԵՏՄ-ին, նախարարն ասաց, որ Եվրասիական տնտեսական միությունն Ադրբեջանի հետ բանակցություններ չի վարում` ԵՏՄ անդամակցության վերաբերյալ. «Ադրբեջանի կողմից նման դիմում մենք չենք ստացել, ուստի, այս առնչությամբ որևէ քննարկում չկա»:

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29