Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստան-Հայաստան, Ադրբեջան-Թուրքիա. Վրաստանը դարձել է էլեկտրամիջնորդ. Turan

Փետրվար 08,2016 17:03

«Վրաստանի պետական էլեկտրահամակարգ» բաժնետիրական ընկերությունը սկսել է տրանզիտային միջանցքի գործառույթներ իրականացնել երկու ուղղություններով՝ Ռուսաստանից Հայաստան և Ադրբեջանից Թուրքիա: Այս մասին հաղորդում է Turan գործակալությունը:

Փետրվարի 5-ին սկսվել է էլեկտրաէներգիայի փոխադրումը Ռուսաստանից Հայաստան, որտեղ մեկ օրում միջինը տեղափոխվում է 30 մեգավատ հզորությամբ էլեկտրաէներգիա: Իսկ փետրվարի 7-ին սկսվել է Ադրբեջանից Թուրքիա էլեկտրաէներգիայի փոխանցումը 80 մեգավատ հզորությամբ:

Երկու տրանզիտների իրականացման արդյունքում Վրաստանը ամսական կստանա շուրջ 1 մլն լարի (շուրջ 250 հազար դոլար) եկամուտ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29