Լրահոս
Օրվա լրահոսը

Տղամարդը կարող է մթերային գնումներ անել ու ազատվել դեպրեսիայից (Տեսանյութ)

Փետրվար 08,2016 16:27

Հայաստանի բնակչության մեծ մասն իր եկամուտների 60 տոկոսը ծախսում է սննդի վրա, ինչը նշանակում է, որ երկիրը ծայրահեղ աղքատ է: Այսօր «Զարկերակ» ակումբում այսպիսի կարծիք հայտնեց սպառողների իրավունքների պաշտպան Արմեն Պողոսյանը: Նրա խոսքերով, զարգացած երկրներում, եթե մարդն իր եկամտի 25 տոկոսն է ծախսում սնվելու համար, ապա այդ մարդը համարվում է աղքատ եւ նրան լրացուցիչ սնունդ եւ այլ օգնություններ են հատկացնում:

Պարոն Պողոսյանը նաեւ անդրադարձավ խանութներում տոնական եւ հետտոնական զեղչերին, ասելով, որ խանութների մեծ մասում այդ զեղչերը` 50-70%, 80 % «խաբեություն» են եւ իրական չեն: Ըստ նրա, եթե խանութի վրա գրված է, որ 50-70% զեղչ, ապա խանութի ամբողջ տեսականին պետք է այդքան տոկոսով զեղչված լինի, այլ ոչ թե մեկ-երկու ապրանք: Սպառողների պաշտպանը գտնում է, որ մեր երկրում սպառողների շահերն ընդհանրապես պաշտպանված չեն եւ որ դրա պատճառը պետական վերահսկող մարմինների բացակայությունն է. «Էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության տեսչությունը, որը պետք է զբաղվի այդ հարցերով, քանի ամիս է լուծարված է: ՏՄՊՊՀ-ում այլ պատասխան կտան, այլ պետական մարմնում` այլ»: Սպառողներից վերջին բողոքը սպառողների պաշպանին եղել է գազի կաթսայի եւ հագուստի վերաբերյալ` Մալաթիայի տոնավաճառից: Արմեն Պողոսյանը դիմել է նաեւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Առեւտրի եւ սպասարկումների բաժնի պատասխանատուներին, քանի որ, ըստ նրա, օրենքով նրանց վրա էլ է լիազորություն դրած այդ հարցերը կարգավորելու:

Aravot.am-ի հարցին, թե սպառողների իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունները երբեւէ հարց բարձրացրել են վերահսկող մարմնի բացակայության մասին կամ օրենքում փոփոխություն անելու, քանի որ եղած օրենքով եւ առանց վերահսկող մարմնի ոտնահարվում են սպառողների իրավունքները, Արմեն Պողոսյանն ասաց, որ կոնկրետ իր կազմակերպությունը անընդհատ նամակներ է գրել Շուկայի վերահսկողության տեսչությանը: Պարոն Պողոսյանն այդպես էլ հարցին հստակ չպատասխանեց՝ դիմե՞լ են որեւէ պատգամավորի կամ ԱԺ համապատասխան հանձնաժողովին, այդ հարցը բարձրացնելու դիմումով:

Հոգեբան Աննա Բադալյանը խոսեց, թե «շոփինգը» ինչպես է ազդում դեպրեսիայից դուրս գալուն: Նա ասաց, որ «շոփինգ» չկարողանալ անելը, նույնպես կարող է մարդուն հասցնել ընկճախտի:

Մեր այն հարցին, թե ինչո՞ւ կանանց կարող է «շոփինգը» հանել դեպրեսիայից, իսկ տղամարդկանց` ոչ, Աննա Բադալյանն ասաց, որ տղամարդիկ էլ կարող են մթերային գնումների միջոցով ազատվել դեպրեսիայից. «Սեռային տարբերություն պետք չէ դնել, բայց կանանց դեպքում, երեւի, ավելի շատ կանացի են, դա է պատճառը»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29