Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. «Մեզ մոտ ժողովրդական բան է՝ բոլորը պորտֆել են ուզում»

Փետրվար 08,2016 15:49

«Նման կոշտությունները ձեւավորման խնդիր չկա: Նայած ինչպիսի քաղաքական իրավիճակ է եւ ինչպիսի քաղաքական հետեւանքների են ձգտում միջազգային կազմակերպությունները: Մեր հանրաքվեն բացառիկ կերպով ընդունվում է Եվրոպայի կողմից, քանի որ միտված է ժողովրդավարությանը ավելի մեծ ընթացք տալու: Այնպես որ, տարբեր պրոցեսներում տարբեր հայտարարություններ կարող են լինել»,- Այսօր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ԱԺ-ում այսպիսի գնահատական է տվել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի՝ Սահմանադրական հանրաքվեի հետ կապված հայտարարության վերաբերյալ՝ պատասխանելով 1in.am-ի հարցին:

Թե ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հայտարարությունը չի՞ փաստում, որ մենք խնդիրներ ունենք՝ ընտրախախտումների, կրկնաքվեարկությունների հետ կապված են խոսում՝ Գալուստ Սահակյանը պատասխանել է. «Այն, ինչ կատարվում է, երբեք ու երբեք չի ազդում ընտրությունների արդյունքների վրա: Բայց, իհարկե, նման իրողություններ կան, կան նորանկախ Հայաստանի սկզբի տարիներից: Շուտով կգա Ընտրական օրենսգիրքը ԱԺ, փորձում ենք որեւէ սողանցք չթողնենք նման երեւույթների համար»:
Նա վստահեցրեց, որ դա ամենաշատը իրենց է ձեռնտու՝ որեւէ քաղաքական ուժ միտումնավոր խախտումների միջավայր չի ուզում ստեղծել:

Անդրադառնալով ՀՅԴ-ՀՀԿ հնարավոր կոալիցիային եւ ՀՅԴ-ին հատկացվելիք պորտֆելներին՝ Գալուստ Սահակյանն ասել է՝ «Մեզ մոտ ժողովրդական բան է՝ բոլորը պորտֆել են ուզում՝ չմտածելով, թե այդ պորտֆելի մագնիսականությունն ինչպիսին պիտի լինի: Ինձ համար խնդիրը նա է, թե ինչպես հետագայում պիտի աշխատենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29