Լրահոս
Օրվա լրահոսը

Փոստանջյանի դիմումն ու ՀՀԿ-ի կոնյակը. «Այդտեղ էլ խաբեցին, կոնյակը չբացեցին» (Տեսանյութ)

Փետրվար 08,2016 15:37

Քիչ առաջ ԱԺ-ում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Էդմոն Մարուքյանի եւ Հովհաննես Մարգարյանի հետ պաշտոնապես ներկայացրեցին Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածության փաստաթղթերը:

Մինչ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի աշխատասենյակ մտնելը, Հովհաննես Մարգարյանը հույս հայտնեց, որ ամեն ինչ լավ է լինելու եւ իրենց սատարած թեկնածուն շանսեր ունի՝ ձայները 6:6 են լինելու:

Զարուհի Փոստանջյանի խոսքերով՝ 6:6 կլինի, եթե սաբոտաժ չանեն:

Ճանապարհին՝ ԱԺ միջանցքում հանդիպեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: Զարուհի Փոստանջյանը նրան հրավիրեց, որ միանա իրենց՝ իր թեկնածության փաստաթղթերը ներկայացնելիս:

«Ես միացել եմ նրան, ում որ պետք է միանայի»,- պատասխանեց Գագիկ Մելիքյանը: Տիկին Փոստանջյանն էլ արձագանքեց՝ դուք սխալվել եք:

Maruqyan Hovhannes_Margaryan_Zara-2 Hovhannes_Margaryan_1 Zaruhi_Postanjyan_Maruqyan Zaruhi_Postanjyan_1

Հովհաննես Սահակյանը Զարուհի Փոստանջյանի համար փորձեց ջերմ ընդունելություն կազմակերպել. «Մի հատ կոնյակ, բան բերեք, էս փաստն արձանագրենք: Օրինակ, տիկին Փոստանջյանի վերջին դրական փոփոխությունները միանգամից աչքի է զարնում՝ էս համեստությունը, կասինկա ա կապել, բան…»:

Զարուհի Փոստանջյանն ակամայից նայեց իր պարանոցին, թե ի՞նչ կասինկա, ի՞նչ բան, ընդամենը վերնաշապիկ է հագել:

Հովհաննես Սահակյանը մի քանի անգամ հորդորեց, թե մի կոնյակ բացենք. «Դուք մեր առաջին թեկնածուն եք, առաջին օմբուդսմենը կլինեք տենց անաչառ»:

Զարուհի Փոստանջյանն էլ ասաց. «Հուսով եմ, հանձնաժողովը կգործի իրավունքի գերակայությամբ»: Հովհաննես Սահակյանը հարցրեց՝ իսկ երբեւէ մեր հանձնաժողովը ոչ իրավունքի գերակայության սկզբունքով գործե՞լ է»: Տիկին Փոստանջյանը պատասխանեց. «Այո, օրինակ, այս վերջերս, երբ ստանձնեց պարտականություն ինքը առաջադրի թեկնածուներին, չէ՞ որ սա վերապահված էր Մարդու իրավունքների հանձնաժողովին: Ողջամտությունը եւ իրավունքի գերակայությունը դա է պահանջում»:

Պարոն Սահակյանն էլ արձագանքեց՝ մեր եւ ձեր ողջամտությունն իրարից տարբերվում է:

Խոսքով ընկնելով՝ Հովհաննես Սահակյանը մոռացավ կոնյակի մասին: Երբ արդեն դուրս էին եկել աշխատասենյակից՝ Զարուհի Փոստանջյանը կես ճանապարհից հետ դարձավ, թե բա կոնյակ էր խոստացել, ո՞ւր է, էլի՞ խաբեցին, այդտեղ էլ խաբեցին, կոնյակն էլ չբացեցին:

Հովհաննես Մարգարյանն առաջարկեց, որ կոնյակն ինքը բացի, հրավիրեց իր սենյակ՝ Զարուհի Փոստանջյանը ՀՀԿ-ի կոնյակն էր ուզում. «Գիտեմ, որ դուք կբացեք, ուզում եմ Հանրապետականի լինի»:

Ավելի ուշ Հովհաննես Սահակյանը որքան էլ հետ կանչեց, որ կոնյակն արդեն բացել եմ, եկեք՝ Զարուհի Փոստանջյանն էլ չգնաց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29