Այս տարվա հունվարին, 2015-ի դեկտեմբերի համեմատ, ապրանքների եւ ծառայությունների գծով արձանագրվել է 2,2 % գնաճ: Այս մասին այսօր «Բլից ինֆո» ակումբում ասաց Ազգային վիճակագրական ծառայության վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը:
Ըստ նրա, 2% գնաճն արձանագրվել է Երեւանում, իսկ ամենաբարձր գնաճը` 2.9%, արձանագրվել է Կապանում: Մարտիրոսյանի ներկայացմամբ՝ պարենային ապրանքների գներն աճել են 5%-ով, ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.4%-ով, ծառայությունների գներն աճել են ՝ 0.4%-ով:
Գուրգեն Մարտիրոսյանի ներկայացմամբ՝ 2015 թվականի դեկտեմբերի եւ նոյեմբերի համեմատ, այս տարվա հունվարին արձանագրվել է էլեկտրաէներգիայի սակագնի 2% աճ:
ԱՎԾ ներկայացուցչի խոսքերով՝ պարենային 13 ապրանքախմբերից 8-ում արձանագրվել է 0,1-ից մինչեւ 31,5% գնաճ, ընդ որում բանջարեղեն-կարտոֆիլ ապրանքային խմբում՝ 31,5% գնաճ, միրգը՝ 8,5% գնաճ, ձուն՝ 8,3% գնաճ:
Կարդացեք նաև
Իսկ հացամթերքը, ձկնամթերքը, մսամթերքը, հրուշակեղենն ու ոչ ոգելից խմիչքների շուկայում, ըստ ԱՎԾ-ի, գրանցվել է գնանկում:
Մանրամասն՝ տեսանյութում
Գուրգեն Մարտիրոսյանի ներկայացրած տվյալներով, այս տարվա հունվարին, նախորդ տարվա հունվարի համեմատ, սպառողական շուկայում 0.4% գնանկում է եղել, պարենային ապրանքների գծով՝ 3.9%, ոչ պարանային ապրանքների գներն աճել են՝ 1,7%, ծառայությունների սակագները՝ 3.3%:
Մարտիրոսյանը վստահեցրեց, որ 2015-ին բոլոր մրգատեսակների գծով գնանկում է եղել, բացի կիտրոնից. Կիտրոնը՝ 8.5% թանկացել է:
Մեր հարցին, թե՝ բանանի շուկայում գնա՞ճ, թե՝ գնանկու՞մ է եղել, Մարտիրոսյանը պատասխանեց. «Բանանի գնի նվազում է արձանագրվել՝ հունվարը՝ հունվարի համեմատ՝ 5.2%, իսկ դեկտեմբերի նկատմամբ՝ 17 տոկոս գնաճ»:
Մանրամասն՝ տեսանյութում
ԱՎԾ պաշտոնյան բենզինի գները ներկայացնելիս, այն համեմատեց 2008 թվականի հետ, քանի որ հենց այդ ժամանակաշրջանում միջազգային գները մոտ էին ներկայիս միջազգային գներին: Ըստ Մարտիրոսյանի. «2016 թվականի հունվարին 2008-ի համեմատ ունեցել ենք բենզինի 38.4% գնաճ, դիզելային վառելիքի՝ 34.7% գնաճ: Սա այն դեպքում, երբ 2008-ի դեկտեմբերի համեմատ, սպառողական գների ամենացածր գներն են եղել: Սակայն վերջին 3 ամիսներին անընդմեջ գների անկում է նկատվում հանրապետության մանրածախ շուկայում: 2015 թվականի հունվարի 12-ի դրությամբ, միջին գինը 474 դրամ է եղել, իսկ 2016 թվականի հունվարի 20-ին՝ 394 դրամ»:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ