Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում այսօր մեկնարկել է կանանց թենիսի St.Petersburg Ladies Trophy 2016 միջազգային մրցաշարը, որի ընդհանուր մրցանակային ֆոնդը $ 753 հազար է:
Աշխարհի ուժեղագույն թենիսիստուհիների պայքարին մասնակցում է նաեւ մոսկվաբնակ մեր հայրենակից Մարգարիտա Գասպարյանը, որը մեկնարկելու է սերբ Բոյանա Յովանովսկիի հետ խաղով: Այս զույգի հաղթողը հաջորդ շրջանում հանդիպելու է հանրահայտ սերբ թենիսիստուհի Անա Իվանովիչի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ itftennis.com-ի