Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձագետ. «Համացանցում լատինատառ գրողները վախենում են սխալվելուց» (Տեսանյութ)

Փետրվար 08,2016 15:10

«Զարգացումներ կան, բայց խնդիրը սկզբունքորեն անլուծելի է: Համացանցում հայատառ գրելու տեխնիկական խնդիրներ կան: Որոշ մարդիկ հին անդրոիդներ ունեն, որոնք դժվարությամբ են «մեսրոպատառացվում»: Իհարկե, այդ մարդկանց թիվը գնալով նվազում է, քանի որ սարքերը մոդեռնիզացվում են, բայց շատերը դեռ տեղյակ չեն՝ ինչպես հայաֆիկացնել հեռախոսը»,- այսօր «Peoploemeter» մամուլի ակումբում ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ խոսելով «Փետրվարի 7-ը համացանցում հայատառ գրելու օր» նախաձեռնության մասին:

Փորձագետի համոզմամբ՝ պետք է իրազեկման ծրագրեր կազմակերպել, որպեսզի մարդիկ սովորեն՝ ինչպես համացանցում գրել հայերեն. «Մի մասը գրում է լատինատառ, քանի որ սխալվելուց է վախենում: Լատինատառով ոնց էլ գրես՝ մի բան կստացվի՝… Մարդիկ գրագետ չեն եւ այդ վախը հիմնավորված է: Շատերը լատինատառի կողմնակիցն են, քանի որ համարում են, որ դա հեշտ եւ հարմար տարբերակ է: Ինֆորմատիկայի դասաժամերին պետք է սովորեցնել արագ տպել, շատերի համար դա խնդիր է: Հայերեն ստեղնաշարը երկու անգամ ավելի մեծ է, քան լատինատառը: Քանի որ մարդը դպրոցում տպել չի սովորել, հետո դա խնդիրներ է առաջացնում: Շատ երկրներում «կույր» տպել են սովորեցնում: Սրանով տարվել պետք չէ, բայց համակարգչից եւ հեռախոսից ճիշտ օգտվելը կարելի է դպրոցից սովորեցնել»:

Սամվել Մարտիրոսյանը փաստեց, որ հատկապես սոցցանցերում լատինատառ հայերեն գրելը որոշակի խնդիրներ է առաջացնում. «Գրելու ընդհանուր կանոն չկա: Օրինակ՝ «Ղ» տառը տարբեր կերպ են գրում՝ «X» «GH», իսկ «Ճ»-ն գրելու շատ տարբերակներ կան:  Այսպես մարդիկ իրար չեն հասկանում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29