Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արցախի ազգային վիճակախաղի մասնակիցները ստացան իրենց շահումները. 1 մլն դրամ շահումը գնաց սահմանամերձ Բարեկամավան

Փետրվար 08,2016 14:55

Հայաստանի երիտասարդական հիմնադրամում փետրվարի 8-ին տեղի է ունեցել Արցախի ազգային վիճակախաղի շահումների հանձնման արարողությունը։ Նշենք, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ձեռք է բերել 5000 վիճակախաղի տոմս և բաժանել բուհերի ուսանողներին, մարզերի երիտասարդներին։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի իրացրած 5000 վիճակախաղի տոմսերից 22-ը շահել են, ընդ որում, դրանցից մեկը՝ 1 միլիոն դրամ։

Շահումների հանձնման արարողությանը ներկա էր ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը։ Նա նշել է, որ Արցախի ազգային վիճակախաղ ծրագիրը գործում է արդեն երեք տարի։ Ծրագրի թիվ մեկ նպատակն է ԼՂՀ-ում աշխատատեղերի, հատկապես կանանց համար աշխատատեղերի ստեղծումը։ «Ուզում եմ հպարտությամբ հայտարարել, որ այս ծրագրով միայն գորգագործության բնագավառում 205 կին է աշխատում։ Այդ 205 կանանց մեծ մասը սպաների կամ զոհված ազատամարտիկների կանայք, մայրեր են։ 2015-ին իրացվել է մոտ 100 հազար վիճակախաղի տոմս, որի արդյունքում ունենք ավելի քան 430 շահող Հայաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Լիբանանից, Իրանից և բազմաթիվ այլ երկրներից։ Վիճակախաղի տոմսերն իրացվել են մոտ 25 երկրում։ Դրանք հիմնականում սպառվում են բարեկամների խողովակով։ Սա ոչ ավանդական սպառման եղանակ է։ Հույս ունենք, որ ժամանակի ընթացքում կունենանք նաև վիճակախաղի տոմսերի ուղղակի վաճառք։ Եվ նման միջոցառումները նպաստում են՝ հասարակությանը տեղեկացնելու ծրագրի նպատակների մասին»,- նշել է Արթուր Աղաբեկյանը։

????????????????????????????????????
ԼՂՀ փոխվարչապետի տեղեկացմամբ՝ եթե 2013-2014թթ. վիճակախաղի շահումային ֆոնդի մեջ ներառված էին միայն ձեռագործ գորգեր, ապա 2015-ին ընդգրկվել է նաև տակառով թթի օղի. վիճակախաղի շնորհիվ 2,5 տոննայից ավելի թթի օղի է հասնելու մեր հայրենակիցներին։ Մյուս նորամուծությունն Արցախի մեղվաբույծների մեղրի ներկայացումն է։ Անվանական փաթեթավորմամբ 16 մեղվաբույծի մեղրերի հավաքածուն նույնպես ներառված է վիճակախաղի շահումների ցանկում։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, խոսելով Արցախի ազգային վիճակախաղի մասին, նշել է, որ Երիտասարդական հիմնադրամի միջոցներով 5000 երիտասարդի ներառելով ծրագրում՝ ցանկացել են իրենց ներդրումն ունենալ Արցախի զարգացման, աշխատատեղերի ստեղծման գործում։ «Այս կերպ մենք փորձել ենք լինել արցախցու կողքին»,- շեշտել է Կարեն Ավագյանը։

Արցախի ազգային վիճակախաղում Երիտասարդական հիմնադրամի իրացրած տոմսերով գրանցվել է նաև մեկ միլիոն դրամի շահում։ Այն բաժին է հասել Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի բնակիչ Արայիկ Աբազյանին, ով ասում է, որ վիճակախաղի տոմսն իրեն են փոխանցել Իջևանում. «Վիճակախաղով երբեք շահած չկամ։ Ստուգեցի ու անակնկալի եկա։ Մեկ միլիոնը երեխաներիս վրա եմ ծախսելու։ Չորս երեխա ունեմ. աղջիկս ամուսնացած է, տղաս ծառայում է, երկուսը փոքր են»։
Վաչագան Մարկոսյանը նույնպես շահողների թվում է։ Սովորում է Հայկական բժշկական ինստիտուտում։ Շահել է գորգ ու ասում է, որ պահելու է որպես հիշատակ, քանի որ այն իր համար լոկ շահում չէ, այլ ազգային արժեք ներկայացնող ու մեծ խորհուրդ պարունակող մի բան։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29