ԱՄՆ-ի մարզիկները, հնարավոր է, հրաժարվեն Ռիոյի օլիմպիական խաղեր մեկնելուց: Դրա պատճառ կարող է հանդիսանալ Զիկա վիրուսի համաճարակը Բրազիլիայում: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ-ի ԱՕԿ-ին: Վերջինը երկրի մարզական ֆեդերացիաներին ուղղած դիմումում հայտարարել է, թե մարզիկները չպետք է մեկնեն օգոստոսի 5-ից 21-ը Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Խաղեր, եթե իրենց պաշտպանված չեն զգում Զիկա վիրուսի համաճարակից:
Ավելի վաղ ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախն էլ հայտարարել էր, թե անկախ համաճարակի բռնկումից, աշխարհի բոլոր ուժեղագույն մարզիկները կմասնակցեն ամառային օլիմպիական խաղերին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Global Look Press-ի