Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Հակոբյանը հիմա էլ «իտալացի կույսերի» մասին ֆիլմ կնկարի

Փետրվար 08,2016 13:54

ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը ցեղասպանության թեմայով իր աղմկահարույց «Հիշողություն» ֆիլմից հետո մտադիր է մի ֆիլմ էլ նկարել: Ինչպես ինքն է ասում՝ իտալացի կույսերի մասին:

Aravot.am-ի հետ զրույցում նա որոշ փակագծեր բացեց. «Ֆիլմը Գրիգոր Լուսավորչի մասին է ու այն մասին, թե ինչպես են իտալացի կույսերը Հայաստանում քարոզել: Գեղարվեստական ֆիլմ է, տեսնենք «Հիշողություն» ֆիլմը ինչ հաջողություն կունենա, նոր կանցնենք մյուսին»:

Մեր հարցին՝ ովքե՞ր են իտալացի կույսերը, Հակոբ Հակոբյանը պատասխանեց՝ Գայանեն, Շողակաթը, Հռիփսիմեն: Այսինքն` նկատի ուներ Հռիփսիմյանց կույսերին, որոնք ըստ ավանդության , վանական կյանք են վարել Հռոմում՝ իրենց մայրապետ Գայանե կույսի առաջնորդությամբ, ու Հռոմեացի Դիոկղետիանոս կայսրի (284–305) հալածանքներից խուսափելով` ապաստանել Վաղարշապատում: Իրականում, 4-րդ դարում Իտալիա պետություն, որպես այդպիսի գոյություն չի ունեցել, եւ Հակոբ Հակոբյանի պատկերացրած իտալացի կույսերն էլ բնավ իտալացիներ չեն եղել:

«Հիմա սցենարի վրա 3-4 մարդ աշխատում է, վերջում կընտրենք ամենահաջողված տարբերակը: Ես միտքը տալիս եմ, մանրամասները, ամեն ինչը, իրենք նստած աշխատում են»,- Aravot.am-ին ասաց նորաթուխ կինոգործիչը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29