Ռուսաստանի Պետդումայի պատգամավորներ Վալերի Ռաշկինը և Սերգեյ Օբուխովը նամակ են հղել երկրի ղեկավարությանը և ԱԳՆ-ին՝ առաջարկելով չեղյալ հայտարարել 1921թ. մարտի 16-ին Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքված Մոսկվայի պայմանագիրը: Այս մասին հաղորդում է Russia Today-ը:
«Մենք պետք է իրավաբանական առումով պահանջենք մեր երկրի և նրա դաշնակիցների համար բոլոր ոչ շահավետ ռուս-թուրքական պայմանագրերի վերանայման հնարավորությունը: Անկարան պետք է հասկանա, թե ինչով կարող է իր համար ավարտվել հակամարտության սրումը: Միայն դա կարող է նրան սթափեցնել և զերծ պահել նոր սադրանքներից»,- ասել է Օբուխովը:
Հիշեցնենք, հենց Մոսկվայի նշված պայմանագրով Ռուսաստանը Թուրքիային է հանձնել Կարսի մարզը, Բաթումը և Սուրմալուն:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ