Լրահոս
Օրվա լրահոսը

Այսուհետ կգործի թաղման նպաստի անկանխիկ վճարման նոր կարգ

Փետրվար 08,2016 12:19

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 20-ի նիստում ընդունված որոշման՝ կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը կարող է վճարվել նաև Նախարարության հետ համապատասխան համաձայնագիր կնքած բանկի միջոցով: Բանկը ընտրում է քաղաքացին, այդ մասին նշելով տարածքային բաժին ներկայացրած դիմումի մեջ:

Դիմումի հիման վրա վճարման ենթակա գումարը և համապատասխան տեղեկատվությունը փոխանցվում է բանկին, իսկ շահառուն կարող է անձնագրով ներկայանալ բանկի ցանկացած մասնաճյուղ և ստանալ գումարը:

Առաջիկայում (որոշումն ուժի մեջ մտնելուց և բանկերի հետ համապատասխան համաձայնագիր կնքելուց հետո) վերը նշված ընթացակարգով թաղման նպաստի գումարը կարող է վճարվել որոշում կայացնելուն հաջորդող 5-րդ օրվանից սկսած (անձը կարող է համապատասխան դիմում ներկայացնելուց հետո՝ 5-րդ աշխատանքային օրը այցելել բանկի որևէ մասնաճյուղ և ստանալ գումարը):

Հնարավորինս կկրճատվեն նաև թաղման նպաստը վճարելու որոշում կայացնելու ժամկետները:

Թաղման նպաստը վերը նշված ընթացակարգով վճարելու ժամկետների և համաձայնագիր կնքած բանկերի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29